Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդուն՝ 24-ամյա Տիգրան Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել` կեղծ փաստաթղթերով զինծառայությունից ազատվելու համար:
Մի մարդ, ում կյանքի որակն ապահովված չէ, չի կարող հոգ տանել մեկ ուրիշ մարդու կյանքի որակի համար, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով բժիշկների աշխատավարձերի խնդրին։
Երևանում շուրջ 70 աշխատող ունեցող ջրաչափերի արտադրամասն արդեն երկու տարուց ավելի է, ինչ անգործության է մատնված:
Ամուլսարի ծրագրի ռիսկերի մասին փորձագիտական մակարդակով հիմնավոր փաստարկ Ավինյանը դեռևս չի լսել:
Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին։
«Մեզ դաժանաբար ծեծի ենթարկելով ուղղակի վռնդեցին գյուղից, ասում էին՝ դուք համասեռամոլ եք»․ իրավապաշտպան-ակտիվիստ Էլվիրա Մելիքսեթյանն «Ազատության» հետ զրույցում այսպես նկարագրեց անցած շաբաթ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում իրենց հետ պատահածը:
Քննչական կոմիտեն հաստատում է «Ազատության» տեղեկությունը, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ 22-ամյա Տրդատ Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել և նա այս պահին հոգեբուժարաններից մեկում փորձաքննություն է անցնում:
Արարատի մարզի Այգեստան համայնքի բնակիչները համայնքապետին մեղադրում են գյուղի բյուջեն յուրացնելու մեջ։
«Մանվել Գրիգորյանը շարունակում է խոշտանգման ենթարկվել», -այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը, ընդգծելով՝ նրա հիվանդությունը պատժի հետ անհամատեղելի է:
Ֆեյսբուքյան ասուլիս հաղորդաշարի հյուրն այս անգամ հանրակրթության գծով կրթության և գիտության փոխնախարար Լուսինե Առաքելյանն էր։
Սևանա լճի գրեթե ողջ ափամերձ հատվածների առանձնատները, հյուրանոցներն ու քարե տարբեր շինությունները կառուցված են բազմաթիվ խախտումներով, «Ազատության» հետ զրույցում ասաց «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը:
Բեռնել ավելին