Մատչելիության հղումներ

«Ելքը» և Երևանի քաղաքացիները «Սանիտեկին» մեղադրում են անգործության մեջ


Արդեն 4 տարի Երևանում աղբահանություն իրականացնող միակ ընկերությունը՝ «Սանիտեքը», ըստ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության՝ քաղաքը համաճարակի վտանգի առջև է կանգնեցրել: Խմբակցության անդամներն այսօր բոքոքի ակցիա էին իրականցնում «Սանիտեկի» գրասենյակի առջև ու պահանջում դադարեցնել քաղաքն աղբից չմաքրելու համար տարբեր պատճառներով «մարդկանց խաբելու պրոցեսը»: Ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հայտարարեց․

««Սանիտեք» ընկերության ղեկավար Նիկոլաս Թավիլ, Երևանի ավագանու և՛ խմբակցությունը, և՛ քաղաքացիներն այստեղ են երեք պատճառով: Առաջինը՝ ամեն առավոտ «Ելք» ավագանու խմբակցության անդամները ստանում են բազմաթիվ լուսանկարներ, որտեղ առկա են փաստեր, որ դուք, որպես Երևանում աղբահավաքության ծառայության միակ իրականացնող, պատշաճ չեք իրականացնում ձեր աշխատանքը: Արդեն գրեթե երկու տարի ձեր խոստումներով խաբում եք թե՛ ավագանու «Ելք» խմբակցության անդամներին, թե՛ Երևանի քաղաքացիներին»:

«Ելք» խմբակցության անդամներն ասացին՝ չկա մի օր, որ քաղաքացիներից բողոքներ չստանան այն մասին, որ աղբարկղերը չեն դատարկվում, աղբը կուտակվում է ու գարշահոտ տարածում քաղաքում: Խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց՝ մայրաքաղաքը կորած է աղբի մեջ, ընկերությունը քաղաքային բյուջեից քիչ գումարներ չի ստանում ու կարող է խնդիրնեը վերացնել: Բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջեցին, որպեսզի ընկերության տնօրենն իջնի ու անձամբ ընդունի իրեն ուղղված բաց նամակը:

Երեկ մի խումբ լրագրողների հետ հադնիպման ընթացքում «Սանիտեք» ընկերության ղեկավարն ասել էր, որ խնդիրները տեխնիկական են, իրենց թանկարժեք ավտոմեքենենարը շարքից դուրս են գալիս, պատրաստվում են թարմացնել աղբատար մեքենաների թիվը, ինչի համար նախնական հաշվարկներով 500-600 հազար դոլար է հարկավոր: Նաև պատրաստվում են աղբարկղերի թին ավելացնել, դրանք 8000-ից 16000-ի հասցնելով:

Այսօր ընկերության ղեկավարն իջավ, վերցրեց իրեն հասցեագրված բաց նամակն ու ասաց․ «Մենք Հայաստանում աշխատոմ ենք 3 ու կես տարի և այստեղ մշակույթ ենք բերել, որի հետ բոլորն են համաձայն: Այո, անցած տարի մենք բախվեցինք խնդրի, որը տևեց 8 օր: Այս տարի մենք նույն խնդրին ենք բախվում, որը ձգվում է արդեն 2 շաբաթ: Աստիճանաբար խնդրին լուծում ենք տալիս: Չենք խուսափում մեր ստանձնած պարտավորություններից: Այո, մենք սխալներ թույլ ենք տվել և դրանց համար պատճառներ կան: Որոշ սխալներ արտաքին գործոններով են պայմանավորված, մենք շարունակում ենք դրանց լուծուներ տալ»:

«Սանիտեք» ընկերության հիմնադիր սեփականատեր Նիկոլաս Թավիլն այսօրվա բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկեց խնդիրը քննարկել իր աշխատասնեյակում: «Ելք» խմբակցության անդամաները չընդունեցին այդ առաջարկն ու նշեցին՝ քաղաքը աղբից մաքրելու համար ընկերությանը 7-օրյա ժամկետ են տալիս, հակառակ դեպքում կդիմեն քաղաքապետարան՝ ընկերության հետ կնքած պայմանագիրը լուծարելու պահանջով: Դավիթ Խաժակյանն ասաց․ «Զբոսաշրջիկների սեզոնն ավարտվեց, սա անթույլատրելի թերացում է ու մեզ և որևէ մեկին ընկերության ներքին ու արտաքին խնդիրները չեն հետաքրքրում»:

Ի դեպ, «Ելք» խմբակցության նախաձեռնած բողոքի ակցիային ավելի ուշ միացան նաև «Սանիտեքի» գրասենյակին կից շենքի բնակիչները: Ասացին՝ գարշահոտի մեջ են ապրում արդեն 4 տարի: Խնդրին լուծում տալու համար բազմիցս դիմել են քաղաքապետարան, բայց ապարդյուն: Բնակիչները, շեշտելով, որ շենքի սեփականատերը Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հայրն է, պնդում էին՝ գուցե այդ պատճառով է, որ խնդիրը չի լուծվում, իրենց նամակներն են էլ սպառիչ պատասխան չեն ստանում։

Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն «Ազատության» հետ զրույցում հաստատեց բնակիչների այդ պնդումները, որ շենքի սեփականատերն իր հայրն է: «Ազատության» հարցին՝ արդյո՞ք շահերի բախում չէ փաստը, որ Երևանում աղբահանություն իրականացնելու իրավունք ստացած միակ ընկերությունը հենց փոխքաղաքապետի հորը պատկանող շենքն է վարձակալել, Նիկոյանը պատասխանեց․ «Այս ամենն ինձ հետ կապելն արհեստական ցանկություն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG