Մատչելիության հղումներ

«Հայկ Մարությանը կարող է իրական փոփոխություններ բերել Երևանին». Տիգրան Ավինյան


Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը քվեարկել է Հայկ Մարությանի օգտին։

«Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսելով ՔՊ քաղաքապետի թեկնածուի մասին, Ավինյանն ասաց. - «Անձամբ ես առաջարկել եմ նաև Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Չնայած, որ Արայիկ Հարությունյանը որոշեց, որ կրթության և գիտության ոլորտում դեռ շատ անելիքներ ունի: Երկընտրանքը բավականին դժվար էր իր համար էլ։ Հայկ Մարությանն իր նոր դերում՝ նոր կերպարում, ինձ թվում է, որ
նոր հայտնություն է լինելու հայ հասարակության համար: Որովհետև ես անձամբ զարմացած եմ եղել Հայկ Մարության դերասանից տեսնել Հայկ Մարության քաղաքական գործչին՝ կազմակերպչական ունակություններով մարդու, որը կարող է իրական փոփոխություններ բերել Երևան քաղաքի համար»:

«Ազատության» հարցին, թե քննադատություններ կան, որ Հայկ Մարությանը, դերասան լինելով, չի կարող քաղաքապետ լինել, Ավինյանն արձագանքեց․ - «Հայկ Մարությանը միայն դերասան չէ, նա նաև պրոդյուսեր է, որը որ ենթադրում է կազմակերպչական շատ լուրջ աշխատանքներ: Եվ, անկեղծ ասած, ես ինքս զարմացած եմ եղել այդ նոր կերպարի հայտնությամբ և կարծում եմ, որ հասարակությունը նույնպես կարծրատիպը կկարողանա կոտրել, որովհետև մենք տեսել ենք Հայկ Մարության դերասանին, բայց հասարակությունը դեռևս չի տեսել Հայկ Մարության քաղաքապետի թեկնածուին, որը, իմ համոզմամբ, ուժեղ թեկնածու է»:

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին էլ, թե գազարը, ձմերուկը բենզինը և մնացյալ ամեն ինչ թանկանում է, էլ ո՞ւր մնաց էժանացումը, և փաստորեն, էժանացան միայն շաքարավազն ու բանանը, Ավինյանը պատասխանեց. - «Անկեղծ ասած՝ դրանք վերջին երկու օրերի տվյալներն են։ Շատ հնարավոր է, որ սա կապված լինի ջրի սակավության հետ և նաև արտահանման մեծ ծավալների հետ, որովհետև այս տարի շատ մեծ ծավալի գյուղմթերք է արտահանվել Ռուսաստան և տնտեսական աճի ցուցանիշնրն ուղիղ կապված են գյուղոլորտում այս արտահանումների հետ։ Կարծում եմ՝ դա է պատճառը։ Ինչ վերաբերում է բենզինին, ապա բենզին ներկրում է երկու հիմնական ընկերություն, և այստեղ մենք կարիք ունենք նվազագույնը մեկ խոշոր ընկերության, որը ևս կներկրի բենզին ու կստեղծվի մրցակցային դաշտ»։

Անդրադառնալով Շուռնուխում տեղի ունեցած դեպքերին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց. - «Ես չէի ուզենա առանձնացնել որևէ խումբ։ Սա շատ կարևոր է մարդու իրավունքի տրամաբանության շրջանակում։ Բռնությունն անընդունելի է՝ լինի դա փոքրամասնության, այլազգիների թե եկեղեցականների նկատմամբ։ Մասնավորապես՝ այս միջադեպի հետքերով պետք է գնան իրավապահ մարմինները»։

Ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ դիտեք այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG