Մատչելիության հղումներ

«Մյուս տարի պոլիկլինիկաներում կլինի աշխատավարձերի աճ՝ կատարողականի վրա հիմնված». նախարար


Մի մարդ, ում կյանքի որակն ապահովված չէ, չի կարող հոգ տանել մեկ ուրիշ մարդու կյանքի որակի համար, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով բժիշկների աշխատավարձերի խնդրին։

«Առողջապահությունը չի ֆինանսավորվում ադեկվատ այն պահանջներին, որն ունի։ Միևնույն ժամանակ ճիշտ չէին բաշխվում այն գումարները, որոնք ունի՝ թե՛ հիվանդանոցների միջև, թե՛ հիվանդանոցի ներսում։ Մենք մյուս տարի ունենք առողջապահական բյուջեի մոտ տասուկես միլիարդի նախատեսված աճ, որն աննախադեպ է վերջին տարիների համար, բացի դրանից կլինեն գումարների բաշխման որոշակի փոփոխություն։ Իհարկե փողը քիչ է, բայց եղած փողը փորձելու ենք ծախսել արդյունավետ», - ասաց նախարարը՝ շարունակելով. - «Շատ բժիշկների աշխատավարձ ցածր է նույնիսկ մինիմալ աշխատավարձից, դա ցավալի է։ Ես միշտ ասել եմ, որ մի մարդ, ում կյանքի որակն ապահովված չէ, չի կարող հոգ տանել մեկ ուրիշ մարդու կյանքի որակի համար։ Դա արդարացում չէ, դա պարզապես օբյեկտիվ իրականություն է, որը մենք փորձելու ենք փոխել՝ նոր ֆինանսների ներգրավումով և պետական ֆինանսների աճով»։

Կարևորելով պոլիկլինիկաների, ամբուլատորիաների դերը՝ Թորոսյանն ասաց, որ այդ ոլորտում օգոստոսի 1-ից ապահովել են աշխատավարձերի 15 տոկոսի աճ։

«Մյուս տարի կլինի նորից աճ, բայց ոչ թե պարզապես սովորական աճ, այլ կատարողականի վրա հիմնված վարձատրություն, երբ որ բժիշկները պարտավոր կլինեն որոշակի գործողություններ կատարել, դրանք կֆիքսվեն և եթե դրանք հասնեն այդ ցուցանիշներին, արդեն հավելյալ կվարձատրվեն և հակառակը», - ասաց նախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG