Մատչելիության հղումներ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ի աջակցություն Արա Մինասյանի բողոքի ակցիա է տեղի ունենում


Արա Մինասյան, արխիվ
Արա Մինասյան, արխիվ

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ի աջակցություն Արա Մինասյանին՝ այս պահին տեղի է ունենում բողոքի ակցիա։ Բժշկական կենտրոնի ղեկավարը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի խնամին է։ Բողոքի ակցիային մասնակցում է նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով հայտարարեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հրավիրում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ լսելու նրա բացատրությունները։

Այսօր, «Ֆեյսբուքում» արած գրառմամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենն ազատվել է աշխատանքից: Բժշկական կենտրոնի աշխատակիցները պահանջում են տնօրենի վերադարձն իր պաշտոնին։

Առողջապահության նախարարությանը ենթակա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում ԱՆ կողմից անցկացվող ուսումնասիրության միջանկյալ արդյունքներով` 2016-2018 թվականների ընթացքում բնակչությանը պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության մասով պետական բյուջեին հասցված ընդհանուր վնասը գնահատվել է շուրջ 545 մլն դրամ, հաղորդում է գերատեսչությունը:

Ուսումնասիրության միջանկյալ արդյունքներն ուղարկվել են դատախազություն՝ իրավական գնահատական տալու և անհրաժեշտության դեպքում քրեական գործ հարուցելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG