Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց այն տեղեկությունը, որ ինքը Սևանա լճի ափին տուն ունի: Ասաց՝ «եթե ես այնտեղ տուն ունեմ, ապա ազգային պարկի տնօրենին հրավիրում եմ ձուկ ուտելու»:
«Ազատությունն» օրերս անդրադարձել էր Սևանա լճի ափին կառուցված շինություններին, նշելով, որ ըստ «Սևան ազգային պարկ»-ի տեղեկությունների, ի թիվս այլ պաշտոնյաների՝ Սևանա լճի ափին տուն ունի նաև Ներսիկ Նազարյանը: