«Հայք»-ի խմբագիրը գրում է. - «Անկասկած, շատ լավ կլինի, որ ԱՄՆ դատապարտի ցեղասպանությունը, բայց ոչ նրա համար, որ դրանից Հայաստանը կամ հայերը նյութական օգուտ կստանան, այլ նրա համար, որ այդ քայլը հավանաբար կկանխի նմանատիպ ողբերգությունները, իսկ Թուրքիան էլ կհասկանա, որ ավելի լավ է ընդունել դառը ճշմարտությունը, քան ապրել հերքելով անհերքելին: Կասկածից վեր է, որ ցեղասպանության ճանաչումից եւ դատապարտումից հետո Թուրքիան ավելի ուժեղ պետություն կդառնա, իսկ մենք ձեռք կբերենք քաղաքակիրթ հարեւան: Բայց, ամենավատն այն է, որ հայ եւ թուրք ժողովուրդները դեռ պատրաստ չեն այս տարբերակին: Թուրքերը համառորեն պնդում են, թե ցեղասպանություն չի եղել, իսկ հայերն էլ կարծում են, թե ինչ-որ մի քեռի Թուրքիայից մի մեծ կտոր է պոկելու եւ հանձնելու Հայաստանին»: