«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հայաստանը, որ մինչ օրս դիտվում էր որպես հետխորհրդային տարածքի ամենաբարդ տարածաշրջանում` Հարավային Կովկասում խցկված մի փոքր ու աղքատ երկիր, այժմ աշխարհին է ներկայանում բոլորովին այլ աշխարհաքաղաքական գործառույթներով ու քաղաքակրթական դեմքով։ Թուրքիա - Արեւմուտք հարաբերություններում խորացող ճգնաժամին զուգահեռ` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը ԱՄՆ-ի համար դադարում է լինել սոսկ Հարավային Կովկասում Ռուսաստանի վերջին դաշնակցին վերակողմնորոշելու միջոց։ Այն աստիճանաբար փոխարկվում է Թուրքիայի հանդեպ հակակշիռների համակարգի ձեւավորման գլոբալ առաջադրանքի։ Դա անմիջականորեն ձեւավորում է Հայաստանի նոր կերպարը արեւմտյան քաղաքական շրջանակներում ու մամուլում»։
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Կոնսերվացված կամ պոտենցիալ պատերազմական վիճակում ենք ապրում մենք արդեն 16 տարի՝ 1994 թվականից: Մենք համարել ենք, որ չվերսկսվող պատերազմը եւ Ղարաբաղի շուրջը ձեւավորված պաշտպանական գոտին համազոր են հաղթանակի եւ ստատուս քվո-ի պահպանությունը մեզ ձեռնտու է: Մեր քաղաքական եւ պետական այրերը ուղղակի «մազոլ» են արել մեր ականջները, թե՝ ինչքան ժամանակը ձգվի, աշխարհը կհաշտվի այս իրողության հետ եւ ստիպված կլինի ամրագրել ռազմական ուժով մեր ժողովրդի հերոսության հաշվին ձեռք բերած հաջողությունները: Կարճ ասած, մեր իշխանությունները շարունակ հորդորել են՝ ժողովուրդ, մի անհանգստացեք, լավ է լինելու, ժամանակը մեր օգտին է աշխատում: Սակայն պարզվում է, ժամանակը մեր, համենայն դեպս՝ հասարակ ժողովրդի օգտին չի աշխատում: Կրկին սեղանին են դրված հողերը հանձնելու, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանրաքվեով որոշելու, ադրբեջանցիների՝ Ղարաբաղ վերադարձի պահանջները: Եվ այդ ամենը՝ պարտերազմի վերսկսման վտանգի պարագայում»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եթե այսօր քննարկվող ղարաբաղյան փաստաթուղթը հրապարակվի, Հայաստանում բողոքի հսկայական ալիք կբարձրանա: Հետեւաբար պիտի փաստաթուղթը նախ խստագույն գաղտնիության պայմաններում ստորագրվի եւ միայն դրանից հետո հրապարակվի: Հրապարակումից հետո, իհարկե, նորից բողոքի ալիք կբարձրանա, բայց դա միջազգային հանրությանը արդեն առանձնապես չի հետաքրքրի. նրանք ժողովրդին կկանգնեցնեն կատարված փաստի առաջ եւ վերջ: Ասենք, Սերժ Սարգսյանը գիշերով եվրոպական որեւէ մայրաքաղաքում ստորագրում է համաձայնագիրը, հետո Հայաստանում համաժողովրդական հզոր բողոքի ալիք է բարձրանում եւ արդյունքում, ասենք՝ մեկ-երկու ամիս անց, իշխանափոխություն է տեղի ունենում: Հետո ինչ. փաստաթուղթը արդեն ստորագրված է: Իսկ եթե մանրամասները նախօրոք են հրապարակվում, իշխանափոխությունը տեղի է ունենում մինչեւ փաստաթղթի ստորագրումը»:
«Իրավունք»-ի հետ զրույցում պատգամավոր Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) ասում է. - ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի տեսակետը Էկոնոմիկայի նախարարի նկատմամբ եւ հակառակ արձագանքը ես բնական եմ համարում, որովհետեւ այսօր մեր տնտեսությունը իսկապես գտնվում է այնպիսի վիճակում, որ որեւէ նախարար, անկախ նրանից՝ ունի միջազգային կրթություն թե ոչ, իրեն չպետք է իրավունք վերապահի ասելու մի բան, որ առօրյա կյանքում քաղաքացին իր մաշկի վրա զգում է: Այսինքն, երբ հայտարարվում է, որ ճգնաժամը հաղթահարված է, սա ուղիղ վիրավորանք է մեր ժողովրդին, առավել եւս՝ այն անձին, ով քաղաքականության մեջ է, թեկուզ՝ կոալիցիա: Իսկ այս կառավարությունից ես անշուշտ հույս չունեմ, քանի որ այս կառավարությունը բազմիցս է ապացուցել, որ ինքը ոչ միայն իր հայտարարությունների տերը չէ, այլ նաեւ առնվազն վարչապետի մակարդակով դասախոսություններից այն կողմ չի անցնում: Ինչքան էլ որ այս կառավարությունը փորձի տարբեր ձեւերով վեճեր առաջացնելով հասարակության ուշադրություն շեղի, ոչինչ չի ստացվելու: Առավել եւս՝ նա չի կարողանալու այն քաղաքական ուժերի հայացքից փախչել, ովքեր հետեւողական են լինելու»:
Թեման շարունակում է «Ժամանակ» օրաթերթը. - «Ներսես Երիցյանը քննադատությունը ձեռնտու է իշխանության մասնակից այն ուժերին, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանին, որոնք մի կողմից չեն ցանկանում զրկվել իշխանական պերճանքից, բայց մյուս կողմից մտածում են, որ պետք է մի քիչ էլ հասարակությանը սիրաշահել, որովհետեւ ինչ իմանաս, թե ինչ կարող է լինել ներկայիս անկանխատեսելի ժամանակներում: Այդ առումով շատ հարմար է նաեւ նրանց համար՝ իշխանությանը ինչ-որ բան ասելու փոխարեն, ինչ ասես ասեն Ներսես Երիցյանին, իբր քննադատում են ի շահ հասարակության: Իրականում, սակայն, ցանկացած բանական մարդու համար պարզ է, որ Ներսես Երիցյանը Հայաստանի տնտեսական քաղաքականություն որոշողը չէ, այլ որոշում կատարող օղակներից մեկը: Մինչդեռ, ով գիտի Հայաստանի տնտեսության իրական կառուցվածքը՝ կլանա-օլիգարխիկ, մոնոպոլ համակարգ, որտեղ ամեն ինչ քվոտավորվում է օրենքի եւ Սահմանդրության շրջանակից դուրս, անձանց մի նեղ շրջանակում, թերեւս չի կարող կասկած ունենալ, Հայաստանի տնտեսական քաղաքականությունն իրականացնող բուն օղակները նույնիսկ դուրս են կառավարությունից: Իսկ Հայաստանում քաղաքական համակարգի ձեւավորման առանցքային մասնակիցները իշխանական եւ մերձիշխանական տարատեսակ կլաններն են, օլիգոպոլիաները եւ քրեական խմբավորումները: Իսկ եթե կլաններից կամ օլիգոպոլիաներից որեւէ մեկը դժգոհում է վարվող քաղաքականությունից, ապա դա աներկբա պայմանավորված է ոչ թե հասարակության շահով, նրա մտահոգությամբ, այլ առաջին հերթին, թերեւս, հենց ներհամակարգային խնդիրներով, որ առաջացել են տվյալ դժգոհ անձի կամ խմբի մոտ»:
«Ազգ»-ը տեղեկացնում է. - «Էրդողանի` 100 հազարավոր հայերի արտաքսման վերաբերյալ բարձրաձայն հնչեցրած սպառնալիքը ավելորդ է, բորբոքում է մեծացող հակամարտությունը եւ անհամատեղելի է այս երկրի՝ ԵՄ անդամակցության ձգտումներին, քննադատել է Եվրոպայի խորհրդարանում կանաչների խմբակցության արտաքին քաղաքական խոսնակ ավստրիացի Ուլրիկե Լունաչեկը՝ շարունակելով, թե նման սպառնալիքը սահմանը բացելու թուրք-հայկական արձանագրության ոգուց չի բխում: ԱՄՆ-ի եւ ուրիշ երկրների խորհրդարանների ցեղասպանության բանաձեւերին Թուրքիայի վարչապետի արձագանքին անդրադառնալով Ուլրիկե Լունաչեկը նկատել է տվել, թե վարչապետ Էրդողանը ավելի շուտ պարտավոր է շարունակել առաջ տանել իր երկրում հայերի ցեղասպանության վերաբերյալ «երկչոտ, անվճռական սկզբնական նշանները»: