«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - ««Որոշակի պայմանները», որոնց դիմաց մենք համաձայն ենք զիջումների գնալ, անընդհատ վատթարանում են: Դրանք վատթարանում են ոչ միայն 98-ի, այլեւ նույնիսկ 2006-ի համեմատ: Մասնավորապես, Ադրբեջանն այսօր, որքան հասկանում եմ, համաձայն չէ ո'չ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի, ո'չ միջազգային խաղաղապահ ուժերի: Այդ առումով նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը իրավացի է: Նա սխալ է, կամ, ավելի շուտ, անկեղծ չէ մեկ այլ հարցում, երբ չի ասում, թե ինչու, ում պատճառով են այդ պայմանները վատթարացել: Պատճառները դիվանագիտական վարպետության պակասի կամ ինչ-որ բանակցային նրբությունների մեջ չեն: Դրանք, մեծ մասամբ, ներքին են: Եվ այդ առումով թույլ տվեք հիշեցնել, թե ով էր մարտի 1-ին նախագահականում իշխանության բռնություններն արդարացնող ասուլիս տալիս: Մի՞թե ակնհայտ չէ այդ իրադարձությունների եւ բանակցություններում մեր դիրքերի թուլացման պատճառահետեւանքային կապը»:
«Ժամանակ»-ը գրում է. - «Կարծես թե նկատելի է, որ Ռոբերտ Քոչարյանը նախ աջակցություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին, որը քննադատել էր տնտեսական քաղաքականությունը, ինչպես նաեւ Վարդան Օսկանյանին, որը ընկել էր ՀՀԿ-ականների մեղադրանքների տարափի տակ: Բայց թերեւս հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը գերադասել էր մնալ տնտեսական թեմատիկայի շրջանակում, մինչդեռ իշխանությունը այդ թեմատիկան շատ արագ էր մոռացել եւ անցել էր Ղարաբաղի հարցին՝ Քոչարյան - Օսկանյան տանդեմին մեղադրելով այդ հարցում թույլ տված սխալների համար: Արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղի խաղաքարտը պահում է հետագայի համար՝ այն համարելով ավելի ուժեղ, թե՞ հակառակը՝ Քոչարյանը համարում է, որ Ղարաբաղի հարցով իր դիրքերը ավելի ամուր չեն, քան Սերժ Սարգսյանինը, ու թերեւս այդ առումով իշխանության հետ պոլեմիկայի մեջ մտնելը այնքան էլ հեռանկարային չէ ու կարող է մի քանի օրում քանդել Քոչարյանի շուրջ ձեւավորված միֆը, թե նա Ղարաբաղը պահող, ստատուս քվոն պահող նախագահ է»:
«Հայոց Աշխարհ»-ը մեկնաբանում է. - «Վարդան Օսկանյանը, չնայած 2008-ի «իշխանափոխությունից» հետո իրականացվող ներքին եւ հատկապես արտաքին քաղաքականության վերաբերյալ ոչ միշտ համարժեք իր գնահատականներին, այսպես թե այնպես, սեփական խոսքի արժեքն իմացող, կոռեկտության սահմանը ճանաչող գործիչ է, որի տեսակետները եւ հայտարարություններն առնվազն արժանի են ուշադրության։ Բացառություն չէր նաեւ նախկին արտգործնախարարի վերջին հարցազրույցը, որտեղ լուրջ քննադատություն կա՝ ուղղված իշխանություններին, թեեւ Օսկանյանը տեղ-տեղ շեղվում է «անաչառության եւ անկողմնակալության» սանդղակից։ Հանրապետական կուսակցության գործիչները շտապեցին հակադարձել Վարդան Օսկանյանին, հիշեցնելով, որ «տխրահռչակ Լիսաբոնի նախապատրաստողներից մեկն էլ հենց ինքն է եղել» (ինչի հետ դժվար է չհամաձայնել), իսկ արտահերթ իշխանափոխության հեռանկարն առավել քան երբեւէ մշուշոտ է (ինչի հետ նույնպես դժվար է չհամաձայնել)»։
«Հայկական ժամանակ»-ը վերլուծում է. - «Երբ գործող վերնախավը, այսպես կոչված իստաբլիշմենթը, չի փոխվել եւ մնացել է նույնը, ինչ Քոչարյանի իշխանության տարիներին, վերջինիս հայտնվելը վարչապետի պաշտոնում առնվազն երկիշխանություն է նշանակում: Ու եթե հաշվի առնենք, որ Քոչարյանի թիմը սկսել է բացահայտորեն անհամաձայնություն հայտնել Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականության հետ, վարչապետի պաշտոնում հայտնված Քոչարյանը ինքնին նշանակում է պալատական հեղաշրջում: Այդ պարագայում հեղաշրջումից խուսափելու միակ տարբերակը Սերժ Սարգսյանի համակերպվելը կլինի անգլիական թագուհու կարգավիճակի հետ: Մի բան, որ անհավանական է եւ անհնար: Սերժ Սարգսյանը դեմ չէր լինի, եթե Ռոբերտ Քոչարյանի հեռացումից հետո իշխանության մեջ իր, այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախկին դերակատարումը ստանձներ Տիգրան Սարգսյանը եւ դառնար իշխանության playmaker-ը: Գործող վարչապետը, սակայն, խարիզմայից եւ քաղաքական ինքնությունից զուրկ մարդ դուրս եկավ, եւ հիմա արդեն ակնհայտ է, որ չի կարողանում կատարել այդ դերակատարումը»:
«Կապիտալ»-ը տեղեկացնում է, որ Վրաստանն ընդունել է Գուանտանամոյի բանտի երեք նախկին կալանավորների: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է Գուանտանամոյի երեք բանտարկյալների տեղափոխման փաստը: «Մենք շնորհակալ ենք Վրաստանի կառավարությանն այն բանի համար, որ վերջինս միացավ մեր ջանքերին, որոնք նպատակաուղղված են Գուանտանամոյի բանտի փակմանը: Մեր մերձավոր գործընկերների, ներառյալ Վրաստանի օգնությունը չափազանց կարեւոր է այդ առումով»,- հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը: Ներկայում Գուանտանամոյի բանտում մնացել է 183 բանտարկյալ: