«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երեկ մեր իշխանությունը գնաց համարձակ քայլի` միանգամից 37.5 տոկոսով բարձրացրեց գազի սակագինը: Այս օրերին, երբ Հանրապետության հրապարակը չի դատարկվում, երբ մարդկանց դժգոհ բազմությունները հերթագայում են իրար, առնվազն պետք է քեզ Սասունցի Դավիթ զգաս, որ ժողովրդական դժգոհության նոր օջախ ստեղծես ու չվախենաս դրա հետեւանքներից: Իսկ առջեւում մարտի 1-ն է` օր, որի մասին հիշողությունը հասարակության մեջ չի մարել, եւ ընդդիմությունը չի էլ թողնելու, որ մարի: Թանկացումներ, մարտիմեկյան անմեղ զոհեր, հարկային սխալ քաղաքականություն, քաղբանտարկյալներ` վտանգավոր շարք է, որը կարող է երկրում հեղափոխական իրավիճակի ստեղծման հիմք հանդիսանալ: Պատրա՞ստ է արդյոք իշխանությունը նման զարգացման, եւ ի՞նչ քայլեր է նախատեսել: Մի՞թե կարծում են, որ վախի եւ հակադրանքի միջոցները հավերժ գործող են, եւ հնարավո՞ր է դրանցով զսպել մարդկանց դժգհությունը»:
Թեման շարունակում է Lragir.am-ի մեկնաբանը. - «Համոզված եմ, որ գնի թանկացման վերաբերյալ քաղաքական որոշումն էլ կայացնելիս, իշխանությունը մտածել է. «կդիմանան, ոչինչ էլ չի լինի, ոչ մի բունտ էլ չի լինի, որովհետեւ հայերը հեղափոխություն անող ժողովուրդ չեն, հայերը հարմարվող են: Բա էդպիսի պայմանների են հարմարվել, բա այդպիսի թանկացումներ են տարել»: Ու կյանքը, ժամանակը, միշտ ապացուցել է իշխանական այդ մտայնության իրավացիությունը: Բայց, համոզված եմ նաեւ, որ հաստատ այդպես էին մտածում օրինակ ֆրանսիական արքունիքում, մինչեւ որ ընկավ Բաստիլը, մինչեւ որ հասարակության գիտակցությանը հասավ «ազատության, հավասարության եւ եղբայրության» գաղափարը: Այն արքունիքները, այդ թվում եւ ժամանակակից արքունիքները, ովքեր չեն համոզվում ուրիշի սխալից եւ չեն համոզվում ժամանակին, ժամանակի ընթացքում ստիպված են լինում թերեւս սեփական սխալով համոզվել արքունական մտածողության դատապարտվածության հարցում: Այդպես է մինչեւ հիմա, ու այդպես է լինելու միշտ: Թերեւս այդքան էլ իրավացի չեն նրանք, ովքեր համոզված են, որ հայերը սոցիալական բունտի կամ հեղափոխության ազգ չեն: Ոչ մի ազգ էլ այդպիսին չի եղել, մինչեւ որ առաջին անգամ չի գնացել այդպիսի քայլի: Խնդիրն այն է, թե երբ է էլիտան դանակը հասցնում ոսկորին: Իսկ դա անխուսափելի եւ ակամա հետեւանք է, որովհետեւ ոսկորը հանկարծակի է հայտնվում էլիտայի առաջ, քանի որ «չալաղաջի» համը հաճախ ճակատագրորեն բթացնում է ոսկորի զգացումը»:
«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը ասում է. - «Երկու տարի է անցել, երբ ընդդիմությունը, չբավարարվելով նախագահական ընտրությունների արդյունքներից, կազմակերպեց զանգվածային անկարգություններ ե'ւ քաղաքականացված, ե'ւ հրոսականացված, ե'ւ, կարելի է ասել, քաղաքացիական ընդվզման, քաղաքացիական պատերազմի տանող գործընթաց: Եթե իշխանությունները թույլ գտնվեին եւ չկանխեին, դեպքերի զարգացումը տանելու էր այդ պատերազմին: Իշխանությունը, այս դեպքում ոստիկանությունը, պարտավոր էր կրքերը հանդարտեցնել եւ, բնականաբար, ընդհարումներ պետք է լինեին: Մարտի 1-ի դեպքերից, հատկապես զոհերից հետո ե'ւ իշխանությունը, ե'ւ ընդդիմությունը պետք է հետեւություններ անեին: Իշխանության պարտքն է երկրում կարգ ու կանոն պահպանել, ինչը եւ անում է, բայց ընդդիմությունը այդ հետեւությունները կարծես լավ չի ընկալել եւ շարունակում է նորից իշխանափոխության կոչեր անել. իշխանությունների հեռացում, արտահերթ ընտրություններ եւ այլն»:
«Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Հեռացե՞լ է արդյոք Ռոբերտ Քոչարյանը, թե՞ դեռ շարունակում է ներկա մնալ պետական կառավարման համակարգում: Այդ հարցը երեւի թե այսօր շատերն են տալիս իրենք իրենց, ու թերեւս ամենից շատ հնչող պատասխանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը իրականում չի հեռացել, չի էլ պատրաստվում հեռանալ, որքան էլ նրա գրասենյակը հերքի պետական որեւէ ստատուսով նրա վերադառնալու ցանկության մասին: Եթե նա չկարողացավ այն ժամանակ լուծել իր մնալու խնդիրը, ապա ի՞նչն է փոխվել այժմ, որ լուծի վերադառնալու հարցը: Արդյոք մնա՞լն էր ավելի հեշտ լուծելի, թե՞ ավելի հեշտ է գնալ ու հետո վերադառնալ, եւ դրա համար էլ Քոչարյանն ընտրեց այդ մարտավարությունը: Միգուցե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր համակարգին ցույց տալ, որ առանց իրեն գործերը կլինեն վա՞տ: Ամեն դեպքում, կարծես թե, այնքան էլ նախանձելի չէ Ռոբերտ Քոչարյանի վիճակը: Ռոբերտ Քոչարյանին աստիճանաբար հիշելու են միայն խնդիրների մասին խոսելիս, որ առաջացել կամ խորացել են նրա կառավարման տարիներին եւ դարձել ներքաղաքական, ներհասարակական ճգնաժամի պատճառ: Եվ նրան թույլ չեն տալու վերադառնալ, այլապես թույլ կտային մնալ կամ կպահեին ամեն գնով»: