«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մանվել Գրիգորյանը նախօրեին լրագրողների հարցին ի պատասխան ինչ-որ բան ասաց, որից պետք էր եզրակացնել, որ նա ուզում է ասել, որ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ազատության գործը Սասուն Միքայելյանի գործն է: Գեներալ Մանվելը հասցեն էլ ցույց տվեց, թե իբր Սասուն Միքայելյանը թող Սերժ Սարգսյանի հետ լեզու գտնի: Բան անի` բան ըլնի, էլի: Այս դիրքորոշումը խիստ հասկանալի է, որովհետեւ Սասուն Միքայելյանը բանտում է ոչ այն պատճառով, որ պակաս ներդրում ունի Ղարաբաղյան պատերազմում, իսկ գեներալ Մանվելը բանտում չէ ոչ այն պատճառով, որ նրա մոտ հնարավոր չէ ապօրինի զենք-զինամթերք գտնել: Պարզապես իշխանական միջանցքներում ձեռք բերած պրակտիկան Մանվելին սովորեցրել է անհրաժեշտ պահերին հիվանդանոցում պառկել եւ անբուժելի հիվանդության էպիկրիզ գնել, երբեմն բան անել, որ բան լինի, եւ ի վերջո երբ անհրաժեշտ է` ժողովրդի կողքին լինելու ձեւ բռնել, իսկ երբ անհրաժեշտ է` ճողոպրել»: