Այս օրերին ակադեմիական գիտական հաստատությունները Շրջակա միջավայրի նախարարություն են ուղարկում իրենց տեսակետները Ամուլսարի հանքի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) ու «Էլարդ»-ի փորձագիտական թիմի եզրակացության վերաբերյալ։
Ակնաշենի միջնակարգ դպրոցից տուն վերադարձող 6 աշակերտները, բոլորը շատ սիրուն հագնված, չգիտեն էլ, թե վերջին երկու օրերին մայրիկը քանի հասցեներով է իրեն պատեպատ խփել, որպեսզի նրանք նոր կոշիկ, պայուսակ ու հագուստ, մի քանի տետր ունենան։
«Էլարդ»-ի միջազգային թիմը հայտարարում է, որ չի կարող պատասխանել հարցին, թե արդյոք անվտանգ է Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ «Լիդիան»-ի ուսումնասիրություններն ու շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (ՇՄԱԳ) թերի են, ոչ ամբողջական ու անվստահելի:
Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն ազգականներ են:
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է լուծարել չորս գիշերօթիկ հաստատություններ Դիլիջանում, Բյուրեղավանում և երկուսը Գյումրիում։
«Մեղմման միջոցները ողջամիտ են և համապատասխան, և եթե լրացուցիչ միջոցառումների հետ կիրառվեն, բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատումը անհրաժեշտ են համարում:
«Այն ինչ պլանավորում է «Լիդիան» ընկերությունը նոր մշակույթ է հանքարդյունաբերության մեջ», - ասում է Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի փոխտնօրեն Լիլիթ Սահակյանը։
Քասախ գյուղի «Արուսյակ» մանկապարտեզի շինարարությունը կործանարար է եղել մեկ տասնյակից ավելի ծառերի համար․ շինհրապարակում հատված ծառերի բներ են:
13-ամյա հղի աղջնակը երեք օր առաջ կեսարյան հատմամբ տղա է ունեցել Էրեբունի բժշկական կենտրոնում։
Երեխաներին մանկատներից խնամատար ընտանիքներ տեղափոխելու անհրաժեշտության մասին խոսվում է ավելի քան տասը տարի, բայց մինչև այժմ մանկատներից ընտանիքներ մտած փոքրիկների թիվը ամենաշատը հարյուր է։
Կարմիր Խաչից հայտնեցին, որ կոմիտեն բանակցություններ է վարում կողմերի հետ:
Տնից փախչող անչափահասների թիվն ավելացել է․ այս շաբաթ ոստիկանությունը երկուսին էր որոնում՝ 12-ամյա տղա ու 15-ամյա աղջիկ։
Եգիպտոս՝ ծովափնյա հանգստի մեկնելու համար հարյուր-հազարավոր դոլարներ վճարած ու այդպես էլ չհանգստացած մարդիկ ակնկալում են իրավապահների ու կառավարության աջակցությունը:
Ծննդկանը մահացել է օգոստոսի 2-ին, դատաբժշկական փորձաքննության նախնական պատասխանն է՝ արյունահոսություն։
Բեռնել ավելին