Կառավարությունը շարունակում է վճարել անբարեխիղճ տուրգործակալության պատճառով Հուրգադայում մնացած հայաստանցիներին հատուկ չվերթով հետ՝ Հայաստան վերադարձնելու համար։ 109 հոգի էլ այսօր եկան՝ Հուրգադա Երևան չվերթով։ Սա կառավարության կազմակերպած երրորդ չվերթն է, որ ընդհանուր առմամաբ բյուջեի վրա նստեց մոտ 112 հազար դոլար։
«Պետք է քննարկենք պատճառները այս խնդրի, ինչպես նաև հասկանանք, թե ինչ միջոցներ ենք մենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու, ինչպես նաև պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար», - նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Էյ ընդ Ար» տուրգործակալության փաթեթներով Եգիպտոս մեկնած կամ մեկնել պատրաստվողները խնդիրների առջև կանգնեցին հուլիս 25֊ից. չեղարկվել էին «Էյ ընդ Ար» ընկերության Երևան - Շարմ էլ Շեյխ ու Հուրգադա և հակառակ ուղղություններով չվերթները։ Պաշտոնական պատճառը՝ «Էյ ընդ Արը» չի վճարել հունական «Orange to Fly» ավիաընկերությանը։ Կառավորությունը Հայաստան է տեղափոխում Հուրգադայում մնացած հայերին, սակայն ծովային հանգստի փաթեթներ գնած ու այդպես էլ ծովի երես չտեսած քաղաքացիների հարցը չի լուծվում։
Լիաննա Հովհաննիսյանը 1.5 միլիոն դրամ է վճարել, հինգ հոգով պետք է արդեն ծովափին լինեին, բայց ոչ մեկնելու հեռանկարը կա, ոչ էլ փողը: - «Ինձ ասաց՝ մեր հաշվապահը Ձեզ կզանգահարի, բայց ինձ հետ ոչ ոք չի կապվել: Մենք արդնե 6-րդ վարչությունում բողոք ենք ներկայացրել, բայց չեմ կարծում, որ ինչ֊որ մեկին գումար են հետ տվել», - պատմեց Հովհաննիսյանը:
Հարյուրավոր մարդիկ են նույն վիճակում։ Այսօր պարզեցինք, որ «Էյ ընդ Արի» գրասենյակը ոչ միայն ոչ միայն փակ է, այստեղից հեռացված են բոլոր ցուցատախտակներն այն մասին, որ այստեղ երբեևէ զբոսաշրջային գործակալություն է գործել։ Ընկերության ներկաայցուցիչները որևէ հարցի չեն պատասխանում։
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում առանձնապես խոշոր չափերի խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել այս տուրօպերատորի գործունեության առնչությամբ։
Կառավարությունում նման դեպքերը կանխարգելելու մասին են մտածում:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը շեշտեց ՝ գործող օրենսդրությունը զբոսաշրջային գործակալություններին չի պարտադրում կատարել իրենց պարտականությունները։ Դաշտը ազատականցված է. նախարարը կարծում է պետք է ապահովագրական մեխանիզմ ներդրվի. ֊ «Մի կողմից դա շատ թանկ չարժենա մեր սպառողների համար, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ այդ ծառայությունների դիմաց փոքր լրավճար անելով մեր սպառողները կարող են երաշխավորված լինել, որ անակնկալների չեն գալիս և չեն հայտնվում այնպիսի անսպասելի և վատ իրավիճակում, ինչպիսին մենք փաստացի ունեցանք այս դեպքում»։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի ղեկավար Մեխակ Ապրեսյանը, որ 13 տարի էլ Զբոսաշրջության վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել, նույն կարծիքին է. զբոսաշրջության ոլորտը կարգավորող օրենքը 16 տարի առաջ է ընդունվել, այդ ժամանակ դաշտը նոր էր ձևավորվում, խիստ սահմանափակումները տեղին չէին, հետո պիտի արվեր. ֊ «Հիմա էդ հետոն եկել ա, արդեն մենք խոսում ենք դրա մասին և 3 և ավելի տարիներ։ Ժամանակն է՝ օր առաջ մենք պետք է մտածենք կարգավորման մասին»։
Ապահոգավագրությունը պարտադիր՝ շեշտում է Ապրեսյանը, որպեսզի, օրինակ հիմա «Էյ ընդ Արի» հաճախորդները երաշխավորված հետ ստանան գումարները։
«Էն նվազագույն ապահովությունը, որ զբոսաշրջային օպերատորի սնանկության դեպքում կապահովվի նրա՝ սպառողի նկատմամբ ստանձնած պարտավորությունները», ֊ ասում է Ապրեսյանը։
Տուրիզմի հայկակական ֆեդերացիան ներգրավված է զբոսաշրջության մասին նոր օրինագծի քննարկումներում։ Մեխակ Ապրեսյանն ամենակարևորը համարում է տուրգործակալությունների լիցենզավորումը, նրանց գործունեության նկատմամաբ հստակ պահանջներ պիտի ձևակերպվեն։ Հայաստան եկող տուրիստների ապահովությունն էլ հարցականի տակ է՝ սկսած ինքնակոչ գիդերից, սնունդ, զբոսաշրջիկներին տանող֊բերող տրանսպորտ...
«Հայաստանի իմիջը համաշխարհային շուկայում նույնպես էսօր վտանգված է, եթե էսօր մենք օր առաջ կարգավորումները չտանք», ֊ ասում է Ապրեսյանը։
Մինչև կարգավորումները՝ նա հանգստի մեկնել պատրաստվողներին հորդորում է տուրգործկալության հետ պարտադիր պայմանագիր կնքել ամենայն մանրամասնությամբ։
«Էյ ընդ Արի» դեպքում քչերն ունեն պայմանագիր։
Այս դեպքով, ի դեպ, հարուցված քրեկաան գործից բացի, դեպի Եգիպտոս ավիափոխադրումների շուկայում ուսումնասիրություն է սկսել նաև Տնտեսական մրցակցության հանձնաժողովը։ Թվերը ցույց են տալիս՝ սա ամենաթեժ ուղղություններից է. մայիսից ֊ հուլիս ամիսներին Շարմ էլ շեյխ ու Հուրգադա է մեկնել 30 հազար հայաստանցի։