Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր ասաց, որ «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակում հայերին «ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում», եւ «երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել»:
«Հայազն» միությունը եւ այլ քաղաքացիներ բողոքի ակցիա կանցկացնեն Գերմանիայի դեսպանատան առջեւ` ընդդեմ Parada ֆիլմի ցուցադրության:
Ամփոփվեցին դեռահասների առողջության ինստիտուտի կողմից իրականացվող «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագիծ» ազգային հետազոտության արդյունքները:
Ամբողջ աշխարհում համացանցից օգտվողների մոտավորապես 80 տոկոսը օգտագործում է Google-ի որոնողական համակարգը:
Լեռնագնացների փառատոնին մեկնող հայ մասնակիցների նպատակն է ներկայացնել Հայաստանը Հիմալայներում, նաեւ սովորել, սովորածը Հայաստան բերել ու ձեռք բերած փորձն այստեղ օգտագործել:
Նորակառույց կրկեսում նախկին կրկեսից միայն մեկ բան հաստատուն կմնա` կրկեսի արենայի 13 մետրոնոց տրամագիծը, քանի որ աշխարհի բոլոր կրկեսներում դա միջազգային չափանիշ է:
«Եթե երեւանյան բոլոր կառույցները ժամանակակից դառնան, ապա կստացվի, որ Երեւանը ունի 10-20 տարվա պատմություն», - այսպես է կարծում Ճարտարապետների միության անդամ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
Երեկվանից պարբերաբար խափանվում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքի գործունեությունը։
2004 թվականի սեպտեմբերի 5-ին Երեւանում բացվեց «Նարեկացի» արվեստի միությունը: 8 տարվա ընթացքում այն կազմակերպել է 3000-ից ավելի միջոցառում:
«Դեպի կանաչ տնտեսություն» խորագրով մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին կայանալիք կոնֆերանսում:
Նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախաձեռնությամբ օգոստոսի 7–ին Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում կբացվի նոր մոդելով դասարան. այն կկոչվի ստեղծագործարան:
2012 թվականի հոկտեմբերի 26-ից Windows 8 օպերացիոն համակարգը, այդ թվում նաեւ դրա հայաֆիկացված տարբերակը, հասանելի կլինի բոլոր օգտատերերին:
Ղազախստանի կինոյի փառատոնը կանցկացվի օգոստոսի 27-31-ին: Հայ հանդիսատեսը ամեն օր ժամը 19-ին հնարավորություն կստանա «Մոսկվա» կինոթատրոնում անվճար դիտելու հինգ ղազախական ֆիլմ:
Ղրիմի «Արտեկ» միջազգային ճամբարում անցկացված «Մանկական Նոր ալիք 2012» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող մասնակիցներից Սոնա Գյուլխասյանը գրավեց 2-րդ հորիզոնականը:
Պետական բուհերում սկսվել է հեռակա ուսուցման համար ընդունելության դիմումների ընդունումը:
Օգոստոսի 23-ին Ախալցխան Բաթումին միացնող Քեդա կոչվող կարճ ճանապարհին կմեկնարկի էքստրեմալ սպորտաձեւերի միջազգային մրցույթ-փառատոնը: Այն կտեւի մինչեւ օգոստոսի 26-ը:
Ռոբերթ Էնթոնի Փլանթը ծնվել է 1948 թվականի օգոստոսի 20-ին Անգլիայի Ուեստ-Բրոմիջ քաղաքում: Սկզբնական շրջանում աշխարհին ճանաչելի է դարձել որպես բրիտանական «Լեդ Զեփփելին» խմբի մենակատար:
Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչը հավաստում է, որ այս պահի դրությամբ ավելի մեծ ուժի երկրաշարժ չի սպասվում: Սակայն դեռ հնարավոր է, որ Հայաստանի տարածքում ցնցումներ զգացվեն:
Մշակույթի նախարարության հրատարակչական գործի բաժնի վարիչ Արմեն Ավանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ գրքի գովազդը պետք է տարբերվի շոկոլադի գովազդից:
Հարցման ընթացքում շատ երիտասարդներ նշեցին` գովազդվում է ամեն ինչ, բացի գրքերից: Բացակայում են նաեւ կրթական, ուսուցողական ծրագրեր: Երեւի հենց դա է պատճառը, որ տեղյակ չլինելով ժամանակակից հայ ստեղծագործողների մասին` շատերը նախընտրում են արտասահմանյան նոր գրականություն:
Բեռնել ավելին