Հին հայկական տոմարում Նավասարդը տարվա առաջին ամիսն էր` Նավասարդի մեկը համապատասխանում էր այժմյան օգոստոսի 11-ին:
Այսօր Երեւանի տարբեր ակումբների սկաուտներ տոնում էին իրենց օրը` Սկաուտության համաշխարհային տոնը:
Այսօր տեղի ունեցավ վերանորոգված մանկական երկաթուղու պաշտոնական բացումը։ Երկաթուղին կսկսի գործել օգոստոսի 5-ից:
Համապատասխան օրենքի համաձայն` այժմ Հայաստանում փոխնակ մայրերի միջոցով ցանկության դեպքում ծնող կարող են դառնալ նաեւ միայնակ տղամարդիկ:
Երեկ հայտնի դարձավ հուլիսի 24-ին մեկնարկած «Նոր ալիք 2012» երգի մրցույթի հաղթողի անունը: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Ռուսաստանի ներկայացուցիչ Նիլուն:
Վերջին տարիներին պարբերաբար ստեղծվում են հայկական սոցիալական ցանցեր, սակայն հիմնականում դրանք տարբեր պատճառներով անուշադրության են մատնվում, ինչի հետեւանքով դադարում են իրենց գործունեությունը:
Մամոգրաֆիան առայժմ բժշկագիտությանը հայտնի միակ մեթոդն է, որով բժիշկը կարող է շատ վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը:
«Ամենաթունավոր օձը շատ ավելի բանական է, քան արշավին անպատրաստ գնացած շարքային քաղաքացին», - ասում է 15 տարի արշավագնացությամբ զբաղվող Վահագն Վարդումյանը:
Մինչ այդ դիմորդները որպես օտար լեզու հանձնում էին անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներից մեկը:
ԱՄՆ-ից ժամանած հանրահայտ ջազ դաշնակահարը չորեքշաբթի երեկոյան ժամը 19-ին միայն մեկ համերգով հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:
Երեւանի Ռուբինյանց փողոցի մի հատվածում տեղադրված երթեւեկության արագությունը սահմանափակող ցուցանակը մեկ ամսից ավելի ճյուղերով փակված է եղել վարորդների տեսադաշտից, ինչի հետեւանքով նրանք խախտել են սահմանված արագությունն ու տուգանվել:
«Ստեղծել աղետակայուն համայնք», - սա է ծրագրի կազմակերպիչների գլխավոր նպատակը: Միավորվել են ՕՔՍՖԱՄ-ը, Հայկական կարմիր Խաչի ընկերությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն ու Save the children ընկերությունը:
Հունիսի 23-ը Հայաստանում ֆիզկուլտուրայի օրն է: Այն նշվում է ամեն տարի 2009 թվականից:
Հայ օգտատերերն այժմ կարող են Օդնոկլասնիկի սոցիալական ցանցից օգտվել մայրենի լեզվով. առայժմ թարգմանվել է կայքի շարժական տարբերակը, իսկ առաջիկա մեկ ամսվա ընթացքում կտեղայնացվի նաեւ հիմնական կայքը:
Նարինե Գրիգորյանի բեմադրած «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացման շնորհիվ հայ թատերագետները Մոլդովայի մայրաքաղաքից վերադարձան երրորդ պատվավոր տեղով:
Շաբաթ օրը տեղի ունեցավ Կարաբալայի արձանի պաշտոնական բացումը։ Արձանը տեղափոխվել էր Աբովյան փողոց հունիսի 13-ին, բացումը համընկավ արձանի հեղինակի` քանդակագործ Լեւոն Թոքմաջյանի ծննդյան 75-ամյակին:
ՀՀ պետական խորհրդանշաններն են՝ դրոշը, զինանշանը եւ ազգային օրհներգը: ՀՀ կառավարությունը 2010 թվականին ընդունեց «ՀՀ պետական խորհրդանշանների հանրահռչակման ծրագրի» առաջարկը:
«Գյուղը քաղաք է պահում, գյուղը երկիր է պահում, գյուղը սահման է պահում», - ասում են «Փրկենք հայ գյուղը» ծրագրի նախաձեռնողներն ու իրենց ծրագրով կոչ անում ստեղծել ձեռնարկություններ, որոնք շահավետ կլինեն ե'ւ գյուղացու, ե'ւ գործատուի համար:
Այս օրը նշվում է Ռուսաստանում 2011 թվականից սկսած: Այն համընկնում է ռուս հայտնի բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվա հետ:
Տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ տարբեր կայքերում կարելի է գտնել առցանց հայերեն բառարաններ: Այլ խնդիր է, թե դրանցից որը թվայնացման ինչ մակարդակի վրա է գտնվում:
Բեռնել ավելին