Հինգշաբթի երեկոյան Հայաստանում Google-ի ծրագրավորողների խումբը նշելու է Google-ի ծննդյան տարեդարձը: Իհարկե, պաշտոնապես Google-ի ծնունդը չի նշվելու Հայաստանում ընկերության գրասենյակի բացակայության պատճառով, սակայն երեկվանից արդեն սոցիալական ցանցերում մարդիկ նկատել էին Google-ում տեղադրված տոնական դուդլը` ծննդյան տորթի տեսքով:
Ամբողջ աշխարհում համացանցից օգտվողների մոտավորապես 80 տոկոսը օգտագործում է Google-ի որոնողական համակարգը: Հայաստանում համացանցի հասանելիությունից հետո հայ օգտատերերն էլ նախընտրում են անհրաժեշտ տեղեկությունը փնտրել հիմնականում Google-ի որոնողական համակարգով:
«Հայաստանում չունենք հայկական որոնողական համակարգ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը եւ հավելեց, որ դրա կարիքն էլ առայժմ չկա:
Google-ն իր գործունեությունը սկսել է առաջին հերթին որպես որոնողական համակարգ, սակայն ավելի ուշ համակարգին կցվել են այլ կարեւոր ու հետաքրքրիր ծառայություններ: Հովհաննես Ավոյանի խոսքով` «չունենալով ոչ մի ռեսուրս, լուրջ ներդրում»` Google-ի մտահղացման հեղինակներ Լարի Փեյջին ու Սերգեյ Բրինին հաջողվեց ստեղծել վիրտուալ աշխարհին օգտակար եւ այժմ առաջատարի կարգավիճակում գտնվող որոնողական համակարգ:
Հայաստանում Google-ի ծրագրավորողների խումբը ստեղծվել է 2010 թվականի դեկտեմբերին: Խումբն ունի համակարգողներ եւ անդամներ: Ծրագրավորողներն աշխատում են Google-ի հայկական հարթակը բոլոր հնարավոր ձեւերով բարելավելու ոլորտում, օրինակ, հստակեցնում են հայկական քարտեզները կամ կապ հաստատելով Google-ի աշխատակիցների հետ` հայ օգտատերին հասանելի դարձնում մինչ այդ անհասանելի ծրագրերը:
«Մենք հիմնականում ակտիվ ենք Android-ի զարգացումներում եւ Chrome-ի հավելումներում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Հայաստանում Google-ի ծրագրավորողների խմբի համակարգող Վարդան Գրիգորյանը: