2012 թվականի հոկտեմբերի 26-ից Windows 8 օպերացիոն համակարգը, այդ թվում նաեւ դրա հայաֆիկացված տարբերակը, հասանելի կլինի բոլոր օգտատերերին:
Windows 8 օպերացիոն համակարգը, ավանդական Desktop-ից բացի ունի նոր՝ Windows 8 Style Applications ինտերֆեյսը, որն իրենից ներկայացնում է շարժական պատուհանների հարթակ: Երկրորդը հիմնականում առավել հարմար է ավանդական «մկնիկի» փոխարեն զգայուն էկրանով՝ Touch Screen-ով կառավարվող սարքերի համար։
«Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի տեխնիկական մասնագետ Ժան Մամիկոնյանի հավաստմամբ` Windows 8-ն աշխատում է ավելի արագ եւ ավելի հարմար է օգտագործման համար։
«Microsoft» ընկերության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների ջանքերով արդեն մի քանի ամիս է, ինչ համապատասխան մասնագետներ են աշխատում համակարգում հայերեն լեզուն ավելացնելու ուղղությամբ:
«Windows 8-ի հայերեն տարբերակն այժմ փորձնական է, բայց համարյա պատրաստ է», - ասում է Microsoft ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Microsoft-ը սկսել է հայաֆիկացնել իր ծրագրերը դեռ 2006 թվականից։ Հայաֆիկացված առաջին ծրագիրը Microsoft Office Word 2007-ն էր։ Այնուհետեւ հայաֆիկացվեց Vista օպերացիոն համակարգը, Windows 7-ը եւ Microsoft Office Word 2010-ը, որը ներառում էր նաեւ հայերենի ուղղագրության ստուգման հնարավորություն:
Այժմ «Microsoft»-ի տրամադրած առցանց ծառայությունների տեղայնացման մտահղացումներ կան: Առաջիկայում Skydrive-ը, Hotmail-ը եւ Microsoft Office 2013-ը հասանելի կլինեն հայերեն տարբերակով: