Երկուշաբթի երեկոյան մեկնարկեց Ղազախստանի կինոյի փառատոնը Հայաստանում, եւ բացումից հետո ցուցադրվեց ղազախների մասին պատմող «Քոչվորները» ֆիլմը, որը նկարահանվել է հոլիվուդյան ռեժիսորների եւ դերասանների հետ համատեղ: Բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:
«Հարգելի տիկնայք եւ պարոնայք, այս միջոցառման մեկնարկի օրը համընկնում է 20 տարի առաջ մեր հանրապետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման փաստաթուղթ ստորագրելու օրվա հետ», -բացման այս խոսքով հանդես եկավ դեսպանը` նշելով, որ ղազախներին քաջ ծանոթ եւ հարազատ են այնպիսի հանրահռչակ հայ ռեժիսորներ, ինչպիսիք են Սերգեյ Փարաջանովը, Կարեն Շահնազարյանը, հայտնի դերասաններ Արմեն Ջիգարխանյանը, Մհեր Մկրտչյանը:
Դեսպանը նաեւ հավելեց, որ հայ հանդիսատեսին էլ ծանոթ են խորհրդային տարիներից մի շարք ղազախ կինոռեժիսորներ ու դերասաններ: Նրա պնդմամբ` սա մի օղակ է, որը այլ կերպ ասած որպես հին եւ լուրջ դպրոց մշակութային կապերի ամրապնդման հիմք է հանդիսանում: Այս փառատոնն էլ կոչված է էլ ավելի ամրապնդելու այդ կապը:
Որքանո՞վ է ծանոթ հայ հանդիսատեսին ղազախական կինոն վերջին տարիների ընթացքում:
«Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում վերջին տարիներին հայ հանդիսատեսին մի քանի անգամ ցուցադրվել են ղազախական ֆիլմեր: Դրանցից մեկը նույնիսկ այս տարի արժանացավ մրցանակի», ասաց կինոգետ Սիրանուշ Գալստյանը:
Փառատոնի շրջանակներում Հայաստան է ժամանել նաեւ Ղազախստանի վաստակավոր գործիչ, հայտնի կինոռեժիսոր Սլամբեկ Տաուեկելը: Վերջինս նշեց, որ երկու անկախ պետությունների 20-ամյա դիվանագիտական հարաբերությունների մեջ առանձին տեղ պետք է զբաղեցնի մշակույթը:
«Խորհրդային միության փլուզումից հետո ղազախ հանդիսատեսը շարունակեց հաճախել կինոթատրոններ: Ղազախստանում այս պահի դրությամբ կա մոտավորապես 150 կինոթատրոն: Երեկոյան ժամերին տոմսն արժե 7-10 դոլար: Երեկոյան ժամերին կինոդահլիճները մոտ 70 տոկոսով լիքն են, ինչը նշանակում է, որ ղազախ հանդիսատեսը շարունակում է հետաքրքրվել կինոարվեստով», - նշեց Տաուկելը:
Ղազախ դերասան Ուտենբերգենովն էլ ուրախ է, որ ժամանակին հնարավորություն է ունեցել տարբեր ֆիլմերում նկարահանվելու Արմեն Ջիգարխանյանի, Մհեր Մկրտչյանի, Անահիտ Թոփչյանի հետ:
«Հայ հիանալի դերասանները միշտ իմ հոգում են», - նշեց նա: