Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր ասաց, որ «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակում հայերին «ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում», եւ «երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել»:
Հարցին, թե ինչու Ռուսաստանը չի ուզում Հայաստանին ընդառաջ գնալ ու փակել «Հայրենակիցներ» ծրագիրը, որը, շատերի պնդմամբ, նպաստում է Հայաստանից բնակիչների արտագաղթին, Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն արձագանքեց, որ հայերին «ոչ ոք բռնի ուժով Ռուսաստան չի տանում», եւ «երկրից մեկնելու խնդրի պատասխանը պետք է այլ տեղում փնտրել»:
«Արդյո՞ք խնդիրը Միգրացիոն ծառայության ներկայացուցչության մեջ է: Արդյո՞ք ինչ-որ մեկը հային ստիպողաբար Հայաստանից Ռուսաստան է տանում: Եթե դուք փակեք ներկայացուցչությունը, կարծում եք այդ մարդիկ չե՞ն մեկնի», - լրագրողների հետ հանդիպմանը հարցեր հնչեցրեց Կովալենկոն:
«Ծառայությունն աշխատում է երկրից ապօրինի արտագաղթը կրճատելու նպատակով», - ասաց դեսպանն ու հավելեց, թե ինչու ոչ ոք չի բարձրաձայնում, օրինակ, այն հարցը, թե ինչպես է աշխատում ԱՄՆ-ի հյուպատոսությունը: Դեսպանը մեջբերեց Միացյալ Նահանգների հյուպատոսի վերջերս արած հայտարարությունը, որ 2007 թվականից մինչեւ հիմա Հայաստանից մշտական բնակության արտոնագրի`գրին քարտի ծրագրով ԱՄՆ է մեկնել 5000-ից ավելի մարդ` իրենց ընտանիքներով:
«Միգրացիոն ծրագրի ներկայացուցչության միջոցով 5000-ից քիչ մարդ է մեկնել Հայաստանից: Ինչի՞ համար է այս աղմուկը: Ինչի՞ մասին է խոսքը: Ի՞նչ կապ ունի ներկայացուցչությունը», - ասաց դեսպանը:
Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի խոսքով, Հայաստանից մեկնողների շատ փոքր մասն է, որ դիմում է միգրացիոն ծրագրերի օգնությանը: Երկու մարդահամարների միջեւ ընկած ժամանակաշրջանում Հայաստանից մոտ 30.000 մարդ է մեկնել:
«Որեւիցե խնդիր, հարց այդ ծրագրի փակումը չի լուծի: Այդ մարդիկ մեկնում են, որովհետեւ չեն կարողանում այս երկրում նորմալ գոյատեւել», - «Ազատություն» ռադիոկականի հետ զրույցում նշեց Եգանյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող պետական ծրագիրը այն ձեւով եւ այն ֆորմատով, որ իրականացվում է այլ հանրապետություններում, մեզ համար ընդունելի չէ եւ մտոհոգում է ՀՀ կառավարությանը: