«Եթե երեւանյան բոլոր կառույցները ժամանակակից դառնան, ապա կստացվի, որ Երեւանը ունի 10-20 տարվա պատմություն», - կարծում է Ճարտարապետների միության անդամ, ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը:
«Մեր ժողովուրդը չպետք է վախենա, պետք է վախենան այն մարդիկ, ովքեր հանցավոր ձեւով մեր մշակույթն են ոչնչնացնում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանը:
«Խնդիրը միայն շենքերի մեջ չի», - ասում է Վարդանը եւ հավելում, որ խնդրի բաղկացուցիչ մասը նաեւ քաղաքի բնակիչներն են, որոնք տեղափոխվում են քաղաքի ծայրամասեր. - «Պատմական մթնոլորտը ստեղծում է շինությունն իր ներքին պարունակությամբ եւ բնակիչը»:
«Կարեւոր է պահպանել ոչ միայն շենքերի գունային ներդաշնակությունը, այլ նաեւ
ներդաշնակությունը բնակչության, կանաչ տարածքների եւ սպասարկման օբյեկտների միջեւ: Ու երբ խախտվում է այս բոլորի միջեւ կապը, ստեղծվում է տհաճ իրավիճակ», - ասում է Գուրգեն Մուշեղյանը:
Եթե այս շենքերը եւս վերանան, ապա հին երեւանցի արտահայտությունը այլեւս տեղին չի լինի», - նշում է Վարդանը` հավելելով, թե քաղաքը ոչ թե վերակառուցվում է, այլ ոչնչացվում: