ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Անդրանիկ Ալեքսանյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ խափանումները պայմանավորված են երկուշաբթի օրվանից սկսված հաքերային հարձակումներով։
Հաքերային հարձակումներից խուսափելու համար հստակ մշակված ծրագիր դեռեւս չկա: Կապի փոխնախարարի պնդմամբ` խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ անջատել կայքերը, մաքրել խցանված գծերը ու հսկել դրանք:
Հայ եւ ադրբեջանցի հաքերների միջեւ պարբերաբար տեղի ունեցող կիբեր-բախումներն այս շաբաթ վերաճել են իսկական կիբեր-պատերազմի՝ Հունգարիայում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելուց եւ այդ երկրի նախագահի կողմից նրան ներում շնորհելուց հետո:
Հայ հաքերներն այս ընթացքում փորձել են կոտրել ադրբեջանական լրատվական ու պետական կայքերը, դրանցից մի քանիսի գործունեությունը պարբերաբար կասեցվել է։ Հայ հաքերների հարձակման արդյունքում այժմ իրենց գործունեությունն են դադարեցրել, մասնավորապես, ադրբեջանական լրատվական apa.az եւ abc.az կայքերը:
Ադրբեջանի կողմից գրանցված կիբեր-հարձակումներից էլ հայկական կայքեր են տուժել։ Հայկական լրատվականներից առավել ուժեղ հարձակման տակ են գտնվել lragir.am, tert.am, panarmenian.net, panorama.am, a1plus.am, news.am-ն ու henaran.am-ը, նրանցից մի քանիսի գործունեությունը անցած օրերին պարբերաբար խափանվել է։
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այժմ վտանգի տակ են գրեթե բոլոր հայկական կայքերը, սակայն լիովին խափանել կայքերի գործունեությունը ադրբեջանական կողմից գործող հաքերներին չի հաջողվում:
Սամվել Մարտիրոսյանը բացատրեց, որ հայկական կայքերի դեմ հիմնականում կիրառվում է DDoS հարձակումների մեթոդը:
«Մեծ թվով վարակված համակարգիչներից սկսվում են շատ մեծ քանակի կեղծ այցելություններ: Պարզապես սերվերը կամ խողովակը, որը ապահովում է մուտքը ու ելքը կապերի, լցոնվում է: Կայքին ոչինչ լինում, կայքը չի կոտրվում, պարզապես անհասանելի է դառնում»,-մեզ հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը: - «Ադրբեջանցի հաքերները այսպիսի ռեսուրսներ չունեն, գումար են տվել ինչ-որ հաքերային խմբի: Խոսքը գնում է մեծ գումարների մասին»:
Փորձագետը նշեց` այս կիբեր-պատերազմն ունի նաեւ իր դրական կողմը` մարդիկ սովորում են աշխատել ճգնաժամային իրավիճակում: