Lragir.am-ը գրում է. - «Դավադրության տեսության կողմնակիցները կարող են հայտարարել, որ ինչ-որ մեկը հարվածում է մեր պետության հիմքերին` բանակ, եկեղեցի, հիմա էլ ոստիկանություն: Սակայն, հասկանալի է, որ կառավարվող արշավների մասին շշուկները տարածում են այդ համակարգերի պատասխանատուները, ովքեր չեն կարողանում հասկանալ, որ պատասխանատվությունը չի նշանակում ամենաթողություն: Իրականում, հայկական պետականության հենասյուների դեմ «արշավները» համակարգային հիվանդության ախտանիշ են: Այն հայտնվում է մերթ մեկ, մերթ մյուս մարմնում, առաջացնելով նոպաներ: Մենք ցավազրկող ենք ընդունում, ժամանակավորապես թուլացնելով ցավը, սակայն հիվանդությունն ավելի է խորանում: Եվ այն, որ «նոպայի» մասին խոսեց ոստիկանությունը, վկայում է, որ ճգնաժամն արդեն հասել է նյարդային համակարգին, որը իրար է կապում բոլոր օրգանները»: