«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Այն, ինչ հարկավոր է Հայաստանին այլ կերպ, քան հեղափոխություն` դժվար է անվանել: Փոփոխության կարիք ունեն մեր հանրության հիմնարար արժեքները, մղումները, մոտիվացիաները, շարժուձեւերը, հարաբերությունները կերպը, դեմքի արտահայտությունները: Ամեն ինչ այնքան է խառնված, որ նույնիսկ անծանոթ մարդիկ ճիշտ չեն նայում իրար: Փոխադարձ արհամարհանքի մի ինչ-որ դաջվածք կա նրանց դեմքերին, ջղաձիգ մի լարվածություն: Բոլորը բոլորից ագրեսիվության սպասում ունեն, բոլորը վտանգ են ներկայացնում բոլորի համար: Մարդը անպաշտպան է զգում իրեն, այստեղից էլ վտանգի կենդանական զգացումը, այստեղից էլ կասկածող եւ անհյուրընկալ հայացքները, այստեղից էլ ագրեսիվությունը, երբ դիմացինիդ նետած ակնթարթային հայացքը կարող է բախում սադրել»:
«Առավոտ»-ը զրուցել է իշխանություն - ընդդիմություն երկխոսության կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «ՀԱԿ ակտիվիստների ու ոստիկանության միջեւ հայտնի միջադեպի արդյունքում տղաներից երեքը կալանավորվեցին: Դուք համաձա՞յն եք այն պնդումներին, թե սա շատ լավ կազմակերպված սադրանք էր` երկխոսությունը տապալելու նպատակով»: Պատասխան. - «Չեմ ուզում դրան հավատալ, ավելին` հակված եմ այն մտքին, որ կողմերը կցուցաբերեն ողջախոհություն եւ, ի հեճուկս երկխոսության հակառակորդների, կգան համաձայնության եւ կշարունակեն սկսածը: Արդեն իսկ մի քանի անգամ առիթներ ունեցել եմ ասելու, որ երկրի համար կարեւոր գործընթաց է սկսվել, եւ բոլորի շահերից է բխում այն հասցնել իր տրամաբանական ավարտին` հաղթահարելով ընթացքում առաջացած դժվարություններն ու տարաձայնությունները, ինչը ենթադրում է հենց երկխոսության տրամաբանությունը: Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպին, հարուցված գործին եւ կալանավորվածներին, ապա քննություն է ընթանում, որն էլ առաջիկայում կտա շատ հարցերի պատասխաններ»:
«Հրապարակ»-ը գրում է. - «ՀԱԿ-ոստիկանություն միջադեպի ոստիկանության տարածած վարկածով՝ օգոստոսի 9-ին Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների հետ միջադեպի պատճառ հանդիսացել էր առանց դնչկալի ման եկող շան տիրոջը նկատողություն անելը, որից հետո ՀԱԿ ակտիվիստները մոտեցել եւ միջամտել էին, թե՝ ոստիկանների գործողություններն ապօրինի են: «Կենդանիներ պահելու կարգը եւ կանոնները պիտի նոր հաստատվեն», - թերթի հետ զրույցում ասել է Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը՝ հավելելով. - «Մեր քաղաքը չունի այդ կանոնները: Աշխարհի բոլոր քաղաքներում հաստատված են ընտանի կենդանիներ պահելու կարգը եւ կանոնները, թե ինչ պատասխանատվություն է կրում ընտանի կենդանի պահողը շրջակա միջավայրի համար: Եթե կանոն ես խախտում, բոլոր քաղաքներում սահմանված է վարչական տուգանք, մեզ մոտ չկա նման բան»:
«Ազգ»-ը գրում է. - «Երբ մայրաքաղաքում սոցիալական ծանր իրավիճակ է, երբ գործազրկությունը հասել է բարձրակետի, երբ արտագաղթի չափերը արդեն սպառնում են ազգային անվտանգությանը, երկրի սոցիալական վիճակը մեղմելու փոխարեն, փակվում են աշխատատեղեր, մարդկանց ստիպում են դառնալ գործազուրկ: Քաղաքապետի ընդունած մի շարք որոշումներից տուժում են քաղաքացիները: Նրա կացնի տակ են ընկնում հիմնականում անապահով խավի ներկայացուցիչները: Միայն վերջին որոշումից գործազուրկ է մնացել մի քանի հազար երեւանցի: Կարծես վատ ավանդույթ է դառնում, որ քաղաքապետը երեկոյան որոշում է կայացնում, առավոտյան իրականացնում: Մինչդեռ քաղաքի համար որոշումներ կայացնելիս անհրաժեշտ է լսել նաեւ քաղաքացու կարծիքը»:
«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայ մեծանուն դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ձեր անունը անվերջ շրջանառվում է Ձեր տան շուրջ բարձրացած աղմուկի հետեւանքով: Հարեւանները բողոքում են, որ կրպակներ են հանում` Ձեր տան ավտոճանապարհը բացելու համար»: Պատասխան. - «Դրանք շանտաժներ են: Ես ի՞նչ կապ ունեմ կրպակների հետ: Տո կրպակների հերն էլ անիծած: Հավաքարարներով հավաքվել շանտաժ են արել, էդ թերթի մարդիկ էլ գրել են: Թե ում պատվերն է, չգիտեմ, բայց երեւի պատվերով համերգ է: Ես չգիտեմ ու հոգնել եմ այդ խոսակցություններից»: