«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Բանից պարզվում է` Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին մասնակցելու են նաեւ ռուսական բանակի ստորաբաժանումները: Այս լուրն այնքան անհեթեթ էր, որ սկզբում հրաժարվեցինք հավատալ` մեզ թվաց, թե ինչ-որ մեկն անհաջող կատակ է արել: Ավելի ուշ, սակայն, ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատեց այս տեղեկությունը: Նախ հարցի հոգեբանական կողմի մասին: Ցանկացած ռազմական շքերթ, ինչպես հայտնի է, նախ եւ առաջ ուժի ցուցադրում է: Սեփական ժողովուրդը պիտի տեսնի այդ շքերթը եւ հպարտանա, որ հակառակորդը պիտի տեսնի եւ վախենա կամ գոնե զգուշանա: Հիմա հարց է ծագում` մեր ժողովուրդն այս հարցում հպարտանալու հիմքեր ունե՞ր: Իհարկե ուներ. մեր բանակը, ինչպես հայտնի է, բավականին հզոր եւ մարտունակ է, ադրբեջանցիների ռազմական շքերթից հետո էլ բոլորս անհամբեր սպասում էինք սեպտեմբերի 21-ին, որպեսզի մեր բանակով հպարտանալու եւս մի առիթ ունենանք: Ու հիմա հանկարծ պարզվում է, որ այդ օրը մեզանից շատերը հպարտանալու փոխարեն ամաչելու են: Ինչո՞ւ: Որովհետեւ խայտառակություն է, երբ պետության Անկախության 20-ամյակի առթիվ այդ նույն պետության մայրաքաղաքի փողոցներով այլ երկրի զորքեր են անցնում: Ընդ որում` հենց այն երկրի, որից իբր անկախացել ենք 20 տարի առաջ»:
«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Այս տոնական աժիոտաժի, զորահանդեսների փորձերի, պարգեւների ու մեդալների առատության մեջ մի տեսակ շնչակտուր ու հոգնեցնող բան կա: Կարծես իշխանությունը փորձում է համոզել ու հավատացնել բոլոր անհավատներին, որ անկախության 20-ամյակը տոն է, եւ այն պետականորեն ու ընդգծված շուքով նշելը «թասիբի» հարց բոլորիս համար: Մի տեղ ելույթը չավարտած, մյուս ելույթի տեքստն են պատրաստում: Ծաղիկներ, պարգեւներ ու մեդալներ են բաշխվում: Ընդ որում՝ անկախության ասպարեզում շատ կասկածելի ներդրում ունեցող անձանց: Տոնն ու հանդիսությունները մի տեսակ անպատասխանատու, անաշխատանք, արձակուրդային տրամադրություն են ստեղծել մի երկրում, որտեղ առանց այն էլ աշխատել չեն սիրում»:
«Իրատես de facto»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: Նա ասում է. - «Երբ պետությունը հիմնվում է կեղծիքի վրա, այլեւս չի կարող ճիշտ ուղիով ընթանալ եւ զարգանալ: Ես կարծում եմ` մենք այսօր իրավացի կլինեինք, եթե տոնեինք անկախության հռչակումը, ոչ թե անկախ պետականության 20 տարիները, որովհետեւ, ցավոք, անկախության հռչակմանը հաջորդեցին ոչ թե անկախության ամրապնդման, այլ աստիճանաբար կորստի տարիներ: Ի՞նչ եք կարծում, կոմկուսի ղեկավարները չգիտեի՞ն, որ երկիրը քայքայվում է: Գիտեին, բայց խնդիրները թաքցնելով, տոնակատարություններ կազմակերպելով էին զբաղված, եւ հետեւանքները շատ չուշացան: Համաշխարհային պատմության մեջ չեք գտնի մի դեպք, որ ազգային պետությունը հիմնադրվի առանց ազգայնական գաղափարախոսության: Ազգայնականը պետք է ոչ թե հակադրվի, այլ զուգակցվի մարդասիրությանը: 90-ականների սկզբին արմատավորված գաղափարական խառնաշփոթը շարունակվեց քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում»:
«Երկիր» թերթի խմբագրականում կարդում ենք. - «Համազգային միասնականության նոր բանաձեւը` «Հայրենիքի հնարավորությունների առավելագույնը` Սփյուռքի համար եւ Սփյուռքի հնարավորությունների առավելագույնը` հայրենիքի համար», արտահայտիչ է: Բայց երբ խորանում ենք բովանդակության մեջ, հանդիպում ենք խութերի: Այդ ո՞ր առավելագույնը նկատի ունենք Սփյուռքի հնարավորությունների մասին խոսելիս: Ճշտե՞լ ենք արդյոք: Ինքներս ի՞նչ ենք պատրաստ կամ ունակ տալու Սփյուռքին՝ մեր տնտեսությունը վերականգնելու մեր անկարողությամբ, ժողովրդավարական արժեքներից նահանջով, ժամանակակից պետություն ստեղծելու կորսված հնարավորություններով, իշխանություն իրացնելու իր իրավունքներից հասարակության օտարվածությամբ»:
«Հայոց Աշխարհ»-ը իր նկատառումներն է անում. - «Թարսի պես, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի ընդունած բանաձեւի նախագիծն էլ իր «անընդունելի դրույթներով» չի նպաստում ՀԱԿ-ի պայքարի թեժացմանը: Երկու ամիս առաջ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե Հայաստանի հեղինակությունը անսահմանորեն բարձրացել է միջազգային ասպարեզում։ Հիմա, պարզվում է, ՀԱԿ-ին մտահոգում է ԵԽԽՎ-ի հեղինակությունը, որը պատրաստվում է մեր երկրի վերաբերյալ որոշակի դրական շեշտադրումներով բանաձեւի նախագիծ ընդունել»: