«Առավոտ»-ը գրում է. - «Այսօրվա ընդդիմության կողմնակիցները բաժանվում են երկու մասի` ռադիկալ եւ չափավոր: Երկուսն էլ, բնականաբար, ցանկանում են, որ Կոնգրեսը գա իշխանության, քանի որ հավատում են, որ այդպիսով Հայաստանի բնակչության համար կապահովվի բարեկեցիկ կյանք եւ արդարություն: Տարբերությունը, բնականաբար, այն մեթոդների մեջ է, որոնց միջոցով հնարավոր է հասնել բաղձալի իշխանափոխության»: