Իշխանություն - կոալիցիա բանակցությունների իշխանական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը հարցազրույց է տվել «Առավոտ»-ին: Լրագրողը հարցնում է. - «Հնարավոր է, որ շուտով հայտնի լինի ՀԱԿ որոշումը` երկխոսությունը դադարեցնելու մասին: Ինչպիսի՞ն կլինի Ձեր արձագանքը, եթե ՀԱԿ-ն իրոք կայացնի նման որոշում»: Պատասխան. - «Երկխոսություն հանուն երկխոսության չի լինում: Երկխոսությունն իհարկե ունի շատ կարեւոր նպատակներ` ստեղծել հանդուրժողականության պատշաճ մթնոլորտ երկրի առաջընթացի, զարգացման համար, պատշաճ մթնոլորտ հերթական ընտրություններում, հետընտրական շրջանում: Բայց այս նպատակներն որքան էլ կարեւոր լինեն` չեն կարող համարվել այնքա~ն կարեւոր, որ երկիրը գնա հասարակական կարգ ու կանոնի պահպանման ձախողման: Եվ եթե մյուս կողմը սա օգտագործի որպես պատրվակ` դուրս գալու երկխոսությունից, նշանակում է, իրականում մենք դեռեւս հասունացած չէինք այս երկխոսության համար: Ի դեպ, ասելով «մենք»` նկատի ունեմ մեր հասարակությանը, քաղաքական ուժերին»:
«Հրապարակ»-ի մեկնաբանը գրում է. - «Ի՞նչ է անում ՀԱԿ-ը: Արդյոք փորձում է իշխանությանը հասկացնել, որ եթե արտահերթ ընտրությունների իր պահանջը չկատարվի, կարող է վե՞րջ տալ երկխոսությանը: Հիշենք ՀԱԿ հայտարարությունը, որով կոալիցիայի պատվիրակությանը եւ մասնավորապես Դավիթ Հարությունյանին կոչ էր արվում թույլ չտալ երկխոսության շուրջ թունավոր մթնոլորտի ստեղծում, պատասխանատվության ենթարկել երթուղային տաքսու միջքաղաքային գծատերերին, որ միտինգավորների Երեւան ժամանելուն չխոչընդոտեն, որ հանրահավաքի մասին իրազեկող խմբերին թույլատրեն մունդռել քաղաքն իրենց թռուցիկներով եւ նման բաներ: Այս հայտարարությունը լայն արձագանք չստացավ, նույնիսկ տարակուսանքի տեղիք տվեց` երկխոսության օրակարգի միակ հարցը մոռացել են, այս ի՞նչ հարցեր է բարձրացնում ՀԱԿ-ը»:
Lragir.am-ը գրում է. - «Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը գտնում է, որ ոստիկանության դեմ կառավարվող արշավ է սկսել, որի նպատակն է ոստիկանությանը սադրել բախումների եւ վարկաբեկել համակարգը: Ավելի վաղ նման հայտարարություններ է արել բանակի ղեկավարությունը: Այն բանից հետո, երբ հասարակայնությունը եւ լրագրողները սկսեցին խոսել բանակի բարքերի, «ինքնասպանությունների» պատճառների մասին, գեներալներն ու «հայրենասերները» սկսեցին խոսել այն մասին, որ բանակի դեմ արշավը ֆինանսավորում են Հայաստանի թշնամիները: Եվս մեկ «արշավ» վերջերս իրականացվեց Հայ Առաքելական եկեղեցու, ավելի ճիշտ` նրա վերնախավի հանդեպ: Երիտասարդները սոցիալական ցանցերում պահանջում են կաթողիկոսի հրաժարական, եւ դա նույնպես միանգամից որակվեց որպես պատվիրված արշավ: Դավադրության տեսության կողմնակիցները կարող են հայտարարել, որ ինչ-որ մեկը հարվածում է մեր պետության հիմքերին` բանակ, եկեղեցի, հիմա էլ ոստիկանություն: Սակայն, հասկանալի է, որ կառավարվող արշավների մասին շշուկները տարածում են այդ համակարգերի պատասխանատուները, ովքեր չեն կարողանում հասկանալ, որ պատասխանատվությունը չի նշանակում ամենաթողություն: Իրականում, հայկական պետականության հենասյուների դեմ «արշավները» համակարգային հիվանդության ախտանիշ են: Այն հայտնվում է մերթ մեկ, մերթ մյուս մարմնում, առաջացնելով նոպաներ: Մենք ցավազրկող ենք ընդունում, ժամանակավորապես թուլացնելով ցավը, սակայն հիվանդությունն ավելի է խորանում: Եվ այն, որ «նոպայի» մասին խոսեց ոստիկանությունը, վկայում է, որ ճգնաժամն արդեն հասել է նյարդային համակարգին, որը իրար է կապում բոլոր օրգանները»:
Aysor.am-ը գրում է. - «Թմբուկի» ձայները դեռ չլռած, Երեւանի քաղաքապետարանը բնակչությանը ցնցեց նոր հայտարարությամբ` բոլոր ապօրինի կրպակները ենթակա են ապամոնտաժման: Կառավարության նիստերի սրահում քաղաքապետ Կարեն Կարապետյանը զեկուցում էր, թե Երեւան քաղաքում քանի ապօրինի, չաշխատող ու լքյալ կրպակներ կան, որոնք շտապ ապամոնտաժում են պահանջում: Քաղաքապետը վստահ է, որ կենտրոնական փողոցների կրպակատերերը խեղճ չեն, հետեւաբար քաղաքապետարանը նրանց փոխհատուցելու ոչինչ չունի: Իսկ ովքեր խեղճ ե՞ն, գաղտնիք չէ, որ փոքրիկ կրպակներում ծխախոտ կամ այլ մանր առեւտրով զբաղվողները աչքի չեն ընկնում իրենց կարողությամբ: Ստացվում է` այս դեպքում էլ է քաղաքապետարանը «ձեռքերը լվանում»` նրանց համոզելու, հանգստացնելու գործը հանձնարարելով վարչական շրջանների ղեկավարներին»: