«Հայկական ժամանակի» խմբագիրը գրում է. - «Ներքաղաքական զարգացումների տասնյակ սցենարներ կարելի է քննարկել եւ մշակել: Դրանք իրարից կարող են տարբերվել արմատապես: Բայց նույնիսկ այդ իրարամերժ սցենարները չեն կարողանա խուսափել մի շատ կարեւոր ընդհանրությունից. այդ սցենարներն անցնում են Ազատության հրապարակով: Հնարավո՞ր է արդյոք երկխոսությամբ հասնել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են ու բանավիճում, խռովում են ու բարիշում: Ինձ համար պատասխանը կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում: Կգնա՞ արդյոք Հայ ազգային կոնգրեսը հեղափոխական ճանապարհով. այս հարցը տալիս են ու տալիս, խոսում են ու խոսում, քննարկում են եւ բանավիճում, մեջբերումներ անում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների ելույթներից, գտնվում են նաեւ հակամեջբերումներ: Բայց պատասխանը, ինձ համար, կախված է մեկ ուրիշ հարցի պատասխանից. իսկ ՀՀ քանի՞ քաղաքացի կա Ազատության հրապարակում»:
«Առավոտի» խմբագիրը գրում է. - «Եթե իշխանությունը դրսեւորի բավականաչափ խորամանկություն (բայց նաեւ` անպատասխանատվություն) եւ համաձայնի որեւէ արտահերթ ընտրությունների, ապա իշխանության կուսակցությունները իշխանության թեկնածուն կտանեն շատ ավելի վստահ «հաղթանակ», քան մի շարք նախորդ ընտրություններում: «Հաղթանակ» բառը ես դնում եմ չակերտների մեջ, որովհետեւ արդյունքները, բնականաբար, կեղծվելու են, բայց դա արվելու է «բյուրոկրատա-խարդախային», ոչ թե «հարվածային» եղանակներով: Իշխանությունն ամեն ինչ անելու է, որ չլինեն բռնություններ եւ ընդհարումներ: Փոխաբերական իմաստով ասած` բոլոր վաստակավոր ընտրակեղծարարները ման կգան պիտբուլների համար նախատեսված դնչկալներով: Եզրակացնել, որ առաջիկա ցանկացած ընտրությունները կավարտվեն ընդդիմության պարտությամբ ինձ թույլ է տալիս այն պարզ հանգամանքը, որ, բացի իշխանության երեք կուսակցություններից, ոչ ոք ընտրություններին լրջորեն չի պատրաստվում»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. - «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի անունը եւս ընդգրկված է Հայ ազգային կոնգրեսի կազմած ՀՀ Սահմանադրությունը խախտող պատգամավորների ցուցակում: Սահակյանին վերագրվում է Երեւանում ներքաղաքային տրանսպորտային երթուղիներ ունենալը: Մինչդեռ Սահակյանը հերքում է այդ փաստերը: - «Ես ունեմ քաղաքական գիծ, բայց երթուղային գիշ չունեմ: Եթե օգնեն, կփորձեմ ունենալ», - «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է Գալուստ Սահակյանը: Լրագրողը հարցնում է. - «Տեսակետ կա, որ մյուս խորհրդարանում գործարարների մեծ մասը մանդատ չի ունենալու»: Պատասխան. - «Ես չեմ կարծում, որ բաժնետերերն ավելի պակաս իրավունքներ ունեն, քան սովորական քաղաքացիները: Իրավունքների հավասարություն է, եւ չեմ կարծում, որ մասնավոր սեփականություն ունեցող մարդիկ ավելի քիչ են սիրում իրենց պետությունն ու հայրենիքը, քան, օրինակ, մյուսները»:
«Հրապարակը» գրում է. - «Եվրախորհրդի կտտանքների կանխարգելման կոմիտեն հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը, որտեղ հերթական անգամ արձանագրել է, որ Հայաստանում ոստիկանությունում ազատազրկված անձանց հանդեպ վատ վերաբերմունքը շարունակում է լուրջ խնդիր մնալ: - «Այդ զեկույցներից հետո ոչ մի բան չի փոխվում երկրում: դրանք համապատասխանում են իրականությանը, բայց մեր իշխանությունները, վստահ լինելով իրենց անպատժելիության մեջ, թքած ունեն այսպիսի զեկույցների վրա», - «Հրապարակի» հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայլե Դանիելյանը: Նրա խոսքով` մեր իշխանությունները լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում զեկույցներին չարձագանքել, դա մի օր կտա իր «արդյունքը»: - «Իրենք շատ ինքնագոհ են եւ իրենցով հիացած, ինչն էլ խանգարում է բարեփոխումներին», - եզրափակել է իրավապաշտպանը:
1in.am լրատվականը գրում է. - «Եթե Ռ.Քոչարյանի նախագահության տարիներին Սփյուռքը դիտվում էր որպես զբոսաշրջային հումք, այդուհանդերձ որպես նպատակային հասցեատեր հանդես էր գալիս Հայաստանը` թեկուզ կլանա-օլիգարխիկ, թեկուզ ամբողջատիրական կառավարմամբ, բայցեւայնպես Հայաստանը: Ս.Սարգսյանի նախագահությունից հետո շրջանառության մեջ դրվեց «հայկական աշխարհի» մասին տիգրանսարգսյանական միտքը, պետության գաղափարը փաստացի դնելով մի կողմ եւ Հայաստանը փաստացի հանելով Հայաստան-Սփյուռք փոխհարաբերության առանցքից: Հասկանալի է, թե ինչն է դրա բուն նպատակը: Բանն այն է, որ Ս.Սարգսյանի իշխանությունը կարծես թե հենց սկզբից մտադրվել էր ներգրավվել աշխարհաքաղաքական լուրջ գործընթացների մեջ, որոնք զգալի մասով լուրջ մարտահրավերներ էին պարունակելու, եւ ինչպես տեսնում ենք` պարունակում են ՀՀ պետական շահի տեսանկյունից: Պետության գաղափարը դնելով մի կողմ եւ առաջ քաշելով «հայկական աշխարհի» մասին դրույթը, իշխանությունը փաստացի փորձ է անում նաեւ լղոզել պետական շահ հասկացությունը եւ աստիճանաբար ձեւավորել «հայկական աշխարհի» շահ հասկացություն: Իսկ քանի որ ինքնին հայկական աշխարհ ասվածը անհասկանալի մի մտահղացում է, ապա հայկական աշխարհի շահ ասվածն էլ անհասկանալի եւ լղոզված բան է, որը կարելի է ենթարկել կամայական մեկնաբանությունների: Այդ մոտեցմամբ, փաստորեն, ՀՀ իշխանությունը փորձ է անում լեգիտիմացնել Հայաստան-Սփյուռք երկխոսության լղոզվածությունը: Մեծ հաշվով, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունը հենց շոու էլ հիշեցնում է: Այնպիսի տպավորություն է, որ այդ փոխհարաբերության շրջանակում ներգրավվողները առաջնորդվում են օլիմպիական սկզբունքով` կարեւորը մասնակցելն է տարբերակով: Իսկ թե ինչ արդյունք կտա կամ ինչ հետեւանքի կբերի այդ մասնակցությունը Հայաստանի եւ Սփյուռքի համար` դա կարծես թե քչերին է հուզում, իսկ ում էլ որ հուզում է, նրանք չեն մասնակցում այդ «օլիմպիադային»: