«Առավոտ»-ը զրուցել է Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանի հետ: Նա ասում է. - «Արտահերթ, պարբերաբար անցկացվող ընտրությունները չէ, որ լուծում են խնդիրը. եթե արտահերթ ընտրությունները մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները լուծող լինեն, ապա մենք կարող ենք վեց ամիսը մեկ այդպիսի ընտրություն անցկացնել, եւ բոլորի խնդիրները կլուծվեն: Կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, եւ առաջարկվում է իշխանության եւ ընդդիմության համագործակցությունը դրանք լուծելու նպատակով»: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞ւ իշխանությունը ինքը չի լուծում այդ խնդիրները»: Պատասխան. - «Ճիշտն ասած, ձեւավորված օրակարգը ինձ էլ է վրդովվեցնում: Դժբախտաբար օրակարգը չձեւավորվեց այնպես, որ ծառայեր մեր ժողովրդի, մեր պետության առջեւ կանգնած խնդիրների լուծմանը, այդ օրակարգը գնում է մի ճանապարհով, որը տանում է ոչ մի տեղ»:
«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Հայրենի ոստիկանները սկսել են նկարահանվել հեռուստասերիալներում: Ընդ որում, հեռուստաաստղի կարգավիճակում հայտնվել են այն ոստիկանները, որոնց կեղծ ցուցմունքների վրա Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների վերաբերյալ դատարանները դատավճիռներ են կայացրել, կամ այն ոստիկանները, որոնք առավել ակտիվ են ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ բռնություն գործադրելիս»: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Հայկական ժամանակ»-ը հետաքրքրվել է, թե արդյոք դա ոստիկաններին խրախուսելու մի նոր ձե՞ւ է, եւ արդյոք ոստիկանության ծառայության մասին ՀՀ օրենքը նախատեսո՞ւմ է, որ ոստիկանները սերիալներում նկարահանվեն: «Քանի որ ռեժիսորները շատ էին դիմում ոստիկանություն` սերիալներում կամ ֆիլմերում ոստիկանական մեքենաներ, համազգեստ կամ որեւէ տեխնիկա օգտագործելու համար, ոստիկանության շտաբում հատուկ խումբ ստեղծվեց: Հենց այդ խումբն է զբաղվում այդ գործերով», - ասել է վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը:
«Հրապարակ»-ը գրում է. - «Մասնագետները զարմանում են, թե ինչու է Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործը քննում ոստիկանության քննչական վարչությունը: Սովորաբար եթե գործով անցնում են ոստիկաններ, ապա գործը քննվում է ոչ թե ոստիկանությունում, այլ Հատուկ քննչական ծառայությունում, որպեսզի օբյեկտիվությունը ապահովվի: Սակայն, ակնհայտ է, որ այս պարագայում դատախազությունը փորձում է լուծել երկու հարց. ավելի վարկաբեկել ոստիկանությանը` նրա դեմ ուղղելով ընդդիմության եւ ժողովրդի դժգոհությունը, եւ ՀԱԿ երիտասարդներին պատժել ուրիշի` ոստիկանների ձեռքով: Ոստիկանությունում դժգոհ են այս որոշումից, սակայն այլ ելք չունեն, քան ենթարկվել է»:
«Է, օրենքն այդպես էր պահանջում, բոլորս էլ տենց արեցինք, տվեցինք լրազորագրային կառավարման:Այսինքն` ի՞նչ անենք, նվիրե՞նք, ի՞նչ, որ բոլորը գոհ լինեն», - «Ժողովուրդ» օրաթերթին ասել է Ազգային ժողովի պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, ում անունը եւս կա Կոնգրեսի հրապարակած պատգամավորական ցուցակում: Նա կարծում է, որ իրենցից ոչ մեկը Սահմանադրությունը կամ օրենքը չի խախտում: Գալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ լրագրողը հարցրել է. - «Առաջադրվելո՞ւ եք եւ եթե այո, ապա համամասնականո՞վ, թե՞ մեծամասնականով»: Պատասխան. - «Համենայնդեպս որոշում չկա, որ չառաջադրվեմ: Առաջինը` մենք ինքներս պետք է որոշենք` ունե՞նք անելիք այդ դաշտում, ի՞նչ խնդիրներ կան, որ պակաս են մնացել, ի՞նչ խնդիրներ կան, որտեղ դու քեզ գտնում ես ճիշտ տեղում, կարո՞ղ ես այդ խնդիրներին լուծում տալ: Այսինքն` կան, իհարկե կան այդպիսի ծրագրեր, խնդիրներ, որոնք կիսատ են մնացել եւ լուծման կարիք ունեն: Իսկ լուծում տալու համար ինձ թվում է կարելի է շարունակել, նորից առաջադրվել: Ես ինքս կուսակցական եմ, ու վերջնական խոսքը կուսակցության խորհրդինն է: Եթե խորհուրդը հարմար գտնի իմ ծրագրերը դնելու եւ պաշտպանելու, կառաջադրվեմ»: Հարց. - «Իսկ անձնապես հակված եք համամասնականի՞, թե՞ մեծամասնականի»: Պատասխան. - «Սովոր եմ մեծամասնականի»: