«Հայոց աշխարհ»-ը անդրադարձել է հակակոռուպցիոն խորհրդի նիստ հրավիրելու` վարչապետի նախաձեռությանը, գրելով. - «Ցանկացած մարդ, որը գործ է ստանձնում, լինի վարչապետ թե պատշար, այնպես է կազմակերպում կամ կատարում այդ գործը, որ այն լինի «տեսանելի եւ շոշափելի»: Եթե այս երկուսից ոչ մեկը չկա, ուրեմն գործ էլ չկա, եւ այստեղ ծագում է գլխավոր հարցը` եթե նախագահը մտահոգություն չհայտներ, կոռուպցիայի դեմ պայքարը դարձյա՞լ մնալու էր ոչինչ չարժեցող նիստերի մակարդակի: Ուրեմն, ինչու՞ էին հրավիրվում դրանք, եթե «տեսանելի ու շոշափելի» ոչինչ չէին տալիս կամ շատ քիչ էին տալիս: Ընդունեցինք, որ շարքային աշխատողին հաճախ պիտի հուշես անելիքը, որ լավ արդյունք ստացվի: Բայց կառավարական խորհրդում, այն էլ կոռուպցիայի դեմ պայքարի, չգիտեի՞ն իրենց անելիքը, թե՞ չէին ուզում»: