«Ժամանակ»-ը գրում է. - «Ինչպե՞ս կշարժվեր Հայաստանը, եթե չլիներ 27-ը. սա արդեն, մեղմ ասած, չափազանց տեսական հարց է, իսկ պրակտիկ իրականության մեջ Հայաստանը գնաց կլանային, քրեաօլիգարխիկ համակարգի հաստատման եւ բյուրեղացման, քաղաքական առեւտրականների բազմացման, քաղաքականության եւ բիզնեսի հանցավոր սերտաճումը խորացնելու, ընտրակեղծարարությունը կատարելագործելու, երկիրը, Ղարաբաղի հաղթանակը մսխելու, քաղաքացիական ձայնը լռեցնելու ճանապարհով, իսկ այդ ամենի գագաթնակետն էլ դարձավ 2008 թվականի մարտի 1-ը, երբ Երեւանում հանուն իշխանական համակարգի վերարտադրության գնդակահարվեց տասը մարդ»: