«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Ինչպես եւ ենթադրվում էր, Սերժ Սարգսյանն ակտիվորեն շարունակելու է խորհրդակցությունների շարքը, որոնց մեկնարկը տվեց սեպտեմբերի 15-ին կառավարությունում հրավիրած սկանդալային խորհրդակցությամբ։ Մեկը մյուսին հաջորդող այդ խորհրդակցությունները, որոնց ընթացքում Սարգսյանը դեմքի նյարդային արտահայտությամբ անխնա քննադատում է տարբեր ոլորտներում առկա արատավոր երեւույթները եւ խիստ հրահանգներ տալիս, ամենայն հավանականությամբ, մինչեւ նախագահական ընտրությունները կշարունակվեն։ Ուշագրավը, սակայն, այստեղ այլ բան է։ Եթե Հայաստանի ցանկացած քաղաքացի չալարի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման հենց սկզբից` 2008 թվականից նրա պաշտոնական կայքում հերթով նայի բոլոր հաղորդագրությունները, ապա կտեսնի, որ Սարգսյանը նմանատիպ խորհրդակցություններ անցած հինգ տարիների ընթացքում էլի է արել։ Ընդ որում, ավելի խիստ խորհրդակցությունները նախորդում կամ համընկնում են որեւէ ընտրության, կամ ներքաղաքական լարված շրջանի»։
«Ժամանակ» թերթը գրում է. - «Հայ ազգային կոնգրեսի գրեթե բոլոր գործող անձինք հայտարարում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի որպես նախագահի թեկնածու: Լեւոն Տեր-Պետրոսյանը մտածում է: Բայց նա ոչ թե մտածում է առաջադրվել-չառաջադրվելու մասին, այլ մտածում է, թե ինչպես չառաջադրվել, ինչ անել` չառաջադրվելու համար: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ լավ է հասկանում, որ Հայաստանում առկա քաղաքական «ավանդույթների», տրամաբանության, կանոնների եւ արժեքների շրջանակում ինքն այլեւս որեւէ շանս չունի ոչ միայն հաղթելու նախագահական ընտրություններում, այլեւ նույնիսկ լուրջ դիմադրություն ցույց տալու իշխանության թեկնածուին, ով էլ այն լինի: Առավել եւս` ներկայիս քաղաքական դասավորության պայմաններում, երբ երկրորդ ուժն այլեւս ոչ թե ՀԱԿ-ն է, այլ ԲՀԿ-ն, Տեր-Պետրոսյանի առաջադրումը դառնում է առավել քան անիմաստ եւ վտանգավոր` իր համար, իր հեղինակության եւ իմիջի համար` վտանգավոր: Առաջին նախագահն, անշուշտ, հասկանում է այս ամենը` ելնելով հենց իր, այսպես ասած, «ռեալ պոլիտիկի» տրամաբանությունից»:
«Չորրորդ ինքնիշխանության» ուշադրության ներքո եւս ներքաղաքական հարցեր են. - «Տարբեր տրամաչափի հանրապետականները գիշեր-ցերեկ նույն երգն են երգում` Սերժ Սարգսյանն այլընտրանք չունի, նրա հաղթանակը երաշխավորված է եւ այլն, ու որեւէ մեկը չի հարցնում` բա եթե այդ հաղթանակը երաշխավորված է, ինչո՞ւ եք կաշվից դուրս գալիս ԲՀԿ-ի աջակցությունը ստանալու համար, հայտարարեք, որ այդ աջակցությունը ձեր համար կարեւոր չէ ու գնացեք հաղթեք: Այսինքն` եթե հարցին այս տեսանկյունից ենք նայում, ստացվում է, որ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը ոչ թե ԲՀԿ-ի դիրքորոշումն է, այլ այն` կկարողանա՞ Սերժ Սարգսյանը միայնակ 50 տոկոս հավաքել, թե՞ չի կարողանա: Ըստ երեւույթին հանրապետականները հանգել են այն եզրակացությանը, որ չի կարողանա, դրա համար էլ խուճապն օրեցօր ավելի ու ավելի ակնհայտ է դառնում»:
«Հայոց աշխարհ»-ը անդրադարձել է հակակոռուպցիոն խորհրդի նիստ հրավիրելու` վարչապետի նախաձեռությանը, գրելով. - «Ցանկացած մարդ, որը գործ է ստանձնում, լինի վարչապետ թե պատշար, այնպես է կազմակերպում կամ կատարում այդ գործը, որ այն լինի «տեսանելի եւ շոշափելի»: Եթե այս երկուսից ոչ մեկը չկա, ուրեմն գործ էլ չկա, եւ այստեղ ծագում է գլխավոր հարցը` եթե նախագահը մտահոգություն չհայտներ, կոռուպցիայի դեմ պայքարը դարձյա՞լ մնալու էր ոչինչ չարժեցող նիստերի մակարդակի: Ուրեմն, ինչու՞ էին հրավիրվում դրանք, եթե «տեսանելի ու շոշափելի» ոչինչ չէին տալիս կամ շատ քիչ էին տալիս: Ընդունեցինք, որ շարքային աշխատողին հաճախ պիտի հուշես անելիքը, որ լավ արդյունք ստացվի: Բայց կառավարական խորհրդում, այն էլ կոռուպցիայի դեմ պայքարի, չգիտեի՞ն իրենց անելիքը, թե՞ չէին ուզում»:
Հակադարձելով Հայաստանի ատոմակայանը փակելու Թուրքիայի պահանջին` «Օրակարգ» թերթը գրում է. - «Թուրքիան պիտի լավ իմանա, թե ինչու փակված ատոմակայանը կրկին շահագործվեց: Որովհետեւ Թուրքիան եւ Ադրբեջանը շրջափակման մեջ էին պահում եւ այսօր էլ շարունակում են նույն թշնամական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, եւ Հայաստանին այլ ելք չի մնում, քան իր էներգետիկ անվտանգությունը ապահովել Մեծամորի ատոմակայանի աշխատանքի երկարաձգման հաշվին»: