Հնարավոր է, որ առաջիկա գարնանը գործարկվի Երեւան – Վան ավիաչվերթ, ինչի շուրջ Հայաստան – Թուրքիա աջակցման ծրագրի շրջանակներում գործող հասարակական կազմակերպությունների կոնսորցիումին հաջողվել է համաձայնություն ստանալ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանություններից։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց կոնսորցիումի անդամ հանդիսացող Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ներկայացնելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ կյանքի կոչված երկամյա ծրագրի արդյունքները։
Ղազարյանի խոսքով, Հայաստանի հետ համագործակցության հարցում թուրքական իշխանությունների անհանդուրժող, եւ անգամ թշնամական կեցվածքի պայմաններում կոնսորցիումին, այնուամենայնիվ, հաջողվել է երկու երկրների բիզնես շրջանակների, քաղաքացիական հասարակությունների, լրատվական եւ մշակութային դաշտերի միջեւ համագործակցության եւ մերձեցման ուղղությամբ նկատելի քայլեր իրականացնել, ինչը, սակայն, ինչպես նկատեց Ղազարյանը, Անկարայի քաղաքական կամքի բացակայության պայմաններում լուրջ հեռանկար ունենալ չի կարող։ Սակայն, անգամ այս պայմաններում, ըստ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահի, հաջողվում է որոշակի ծրագրեր իրականացնել։ Երեւան – Վան չվերթի առաջիկա բացումը դրանցից մեկն է։
«Ըստ էության, հասել ենք նրան, որ թե՛ Թուրքիայի, թե՛ Հայաստանի ավիացիոն իշխանությունները համաձայնությունը տվել են Երեւան – Վան ուղիղ չվերթի կայացման հարցում։ Մեզ՝ հայ գործարարներիս, խանգարում է միայն համապատասխան կոմերցիոն նպատակներով շահութաբեր օդանավի հայթայթումը։ Այս աշնանն էինք ուզում անեինք՝ Աղթամարի արարողությունների հերթական գործողություններից առաջ՝ չհաջողվեց», - մանրամասնեց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը։
Արսեն Ղազարյանը բերում է Հայաստան – Թուրքիա շրջանակներում բիզնեսի զարգացումն ու աշխուժացումը փաստող այլ ցուցանիշ, արձանագրված՝ Անկարայի չկամության պայմաններում․ - «2011 թվականի տվյալներով գրեթե բացարձակ միակողմանի թուրքական ապրանքների եւ ծառայությունների մուտքը հայկական շուկա հասավ 243 միլիոն ԱՄՆ դոլարի։ Դա այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ մեր կառավարությունը, անվտանգության տեսակետից ելնելով, արգելել է Թուրքիայից սննդամթերքի ներկրումը Հայաստան»։
Ղազարյանը նշում է, որ այս ամենով հանդերձ, իրենք համագործակցում են թուրքական որոշ կիսապետական կառույցների, մասնավորապես՝ արտգործնախարարության հովանու ներքո գործող տնտեսական հետազոտությունների TEPAV հիմնադրամի հետ ՝ նպատակ ունենալով չեզոքացնել առեւտրային կապերը խոչընդոտող մաքսային սահմանափակումները։
«Նրանց հետ միասին մենք մշակում ենք առաջարկությունների փաթեթ, հույս ունենալով, որ վերջապես թեկուզ փակ սահմանների պայմաններում կհասնենք նրան, որ Թուրքիայից Հայաստան ապրանքը կարտահանվի 77AM (Հայաստան) կոդով եւ, օգտվելով հարեւան Վրաստանի տարածքից, տրանզիտով կգա Հայաստան։ Եթե դրան հասնենք, մենք նաեւ իրավունք կստանանք հայկական ապրանքները կրկին երրորդ երկրի տարածքով Թուրքիա մտցնել», - ասում է Արսեն Ղազարյանը, - «Անշուշտ, մենք հասկանում ենք, որ երկու երկրների միջեւ սահմանի բացումը քաղաքական մեծ կամք կպահանջեր Թուրքիայից, սակայն մենք փորձում ենք Թուրքիայի ղեկավարությանը հասկացնել, որ դա մեծապես բխում է նաեւ հենց Թուրքիայի շահերից»։
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահը ընդգծում է, թե համաձայն չէ պնդումներին, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ազդեցությունը աննշան է թուրքական շուկայի վրա: Նման համագործակցության զարգացման մեջ, Ղազարյանի խոսքով, խիստ շահագրգիռ են Թուրքիայի՝ Հայաստանին սահմանակից եւ տնտեսապես ոչ այնքան զարգացած շրջանների գործարարները:
«Թուրքիայի իշխանությունները, փաստորեն, անուղղակիորեն նպաստում են Հայաստան-Թուրքիա աջակցման ծրագրի շրջանակներում գործող հասարակական կազմակերպությունների կոնսորցիումին: Կա՞ նման աջակցություն նաեւ Հայաստանի իշխանությունների կողմից», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Արսեն Ղազարյանը պատասխանեց․ - «Հայաստանի կառավարությունը երբեք տնտեսական, մշակութային, քաղաքացիական հասարակությունների զարգացման առումով արգելանք կամ բացասական վերաբերմունք չի ցուցաբերել։ Ուղղակի Հայաստանի կառավարությունը շատ հստակ ասում է, որ արձանագրությունների այս խայտառակ թուրքական սառեցումից հետո, երբ նրանք աշխարհին ցույց տվեցին իրենց աղվեսային դեմքը, մեզ նաեւ մեսիջ է տալիս․ շփվեք, աշխատեք, բայց չանեք այնպիսի բան, որ ջրաղացին ջուր լցնեք»։
Վերջում նշենք, որ Հայաստան-Թուրքիա աջակցման ծրագրի շրջանակներում գործող հասարակական կազմակերպությունների կոնսորցիումում ներգրավված են Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը, «Եվրասիա» հիմնադրամը, Երեւանի մամուլի ակումբը եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը: