«Հրապարակ» թերթը գրում է. - «Վերջապես նոյեմբերի վերջին զգացվեց նախագահական ընտրությունների շունչը: Եթե մինչ օրս այնպիսի մեռելային վիճակ էր, որ կարծում էինք, թե այս ընտրություններն անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ տաղտկալի են լինելու, ապա վերջին օրերի իրադարձությունները հույս ներշնչեցին, որ այդքան էլ այդպես չէ: Դատեք ինքներդ. եթե առաջադրվելու է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Եթե առաջին անգամ կին թեկնածու ենք ունենալու: Եթե առաջադրվի նաեւ Հրանտ Բագրատյանը: Ապա Րաֆֆի Հովհաննիսյանի, Արամ Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հետ միասին բավականին լայն ընտրություն կունենանք, եւ թեժ պայքար կընթանա: Այս պարագայում չի բացառվում անգամ երկրորդ փուլի առկայությունը: Ճիշտ է՝ միասնական թեկնածուի ջատագովները հիասթափվեցին, բայց ի սկզբանե կարելի էր կանխատեսել, որ միաբանության հարցերում պրոբլեմ ունեցող հայ ազգը դժվար թե մեկ թեկնածուի շուրջ համախմբվելու շնորհք ունենա»:
«Հայոց Աշխարհ»-ում կարդում ենք. - «Համարվում է, որ քաղաքականության մեջ հիմնականը գործընթաց սկսելն է, անկախ նրանից, թե արդյունքն ինչպիսին կլինի: Հայրենի ընդդիմությունն առաջնորդվեց այս սկզբունքով ու քաղաքական կոնսուլտացիաներով ազդարարեց «պրոցեսի» սկիզբը: Ինչ պետք է ասվեր` ասացին մեկմեկու, մի քիչ էլ լրատվամիջոցների համար ու վերջ: Բոլորին պարզ էր, որ քաղաքական կոնսուլտացիաների վերջնական նպատակն ի վերջո միասնական թեկնածուի գաղափարին հանգելն էր: Չնայած քննարկումների ժամանակ «կունսուլտանտներն» անձերի խնդիր քննարկելուց հնարավորինս զերծ մնացին` լավ գիտակցելով, որ դա միանգամից կփլուզեր նշմարվող համագործակցությունը։ Ի դեպ, հայաստանյան բոլոր նախագահական ընտրություններից առաջ միասնական թեկնածուի փնտրտուքը մշտապես եղել է ընդդիմադիրների քաղաքական օրակարգում` չնայած ընդդիմությանը ընդամենը մեկ անգամ է հաջողվել համախմբվել միասնական թեկնածուի շուրջը»:
Թվարկելով Պետեկամուտների նախագահի ընտանիքին պատկանող բիզնեսներն ու տնտեսական գործունեւության ոլորտները` «Ժամանակ»-ի խմբագրականն ընդհանրացնում է. - «Ի՞նչ հակամոնոպոլ կամ հակաօլիգոպոլ պայքարի մասին է խոսքը, երբ ձեւավորվում են նորանոր մոնոպոլ դիրքեր, որոնց տերը, ընդ որում, հանդիսանում է պետական բարձր պաշտոնյան` այն էլ բիզնես միջավայրի եւ ընդհանրապես պետական ու հասարակական կյանքի համար կարեւորագույն ոլորտում` հարկային ու մաքսային համակարգում: Երբ երկրի համար ռազմավարական այս ոլորտը ղեկավարում է խոշորագույն բիզնեսմեն, որը նաեւ կարեւոր, հեռանկարային ոլորտներում` ինչպես ՏՏ-ն եւ հեռահաղորդակցությունը, հավակնում է լինել մոնոպոլիստ կամ առնվազն օլիգոպոլ դիրքեր ունենալ, սա արդեն իսկ ազգային անվտանգությանը սպառնացող ռազմավարական վտանգ է, որը պետք է պարզապես արագորեն հանգուցալուծել: Իսկ որպես հանգուցալուծման առաջին քայլ, ՊԵԿ ռազմավարական ոլորտը պետք է ազատել մոնոպոլիստից եւ օլիգոպոլիստից` որպեսզի այդ կարեւոր կառույցը ծառայի ոչ թե կոնկրետ բիզնես շահերի, այլ բիզնես միջավայրի զարգացմանը»:
Անդրադառնալով դրամաշնորհներով աշխատող հասարակական կազմակերպությունների հասցեին հնչող քննադատությանը` «Առավոտ»-ի խմբագիրը նկատում է. - «Ես չեմ բացառում, որ դրամաշնորհ վերցնող հ/կ-ները ինչ-ինչ խարդախությունների են գնում: Ասենք՝ սեմինարի «քոֆե-բրեյք»-ի համար խորոված-քյաբաբի փող են դուրս գրում, բայց չոր կարկանդակներ են տալիս: Բայց այն, ասենք, 1000 դոլարը, որը նման մեքենայությունների արդյունքում իր գրպանն է դնում հ/կ-ական գրանտակերը, պարզապես մանկական չարաճճիություն է այն միլիոնների համեմատ, որն ուտում են ՀՀ կառավարության ներկայացուցիչները: Որովհետեւ հ/կ-ները սովորաբար ստանում են 10-20 հազար դոլարի գրանտ, իսկ կառավարությունը՝ միլիոնների: Որտե՞ղ են, ինչպես ընդունված է ասել, ավելի մեծ «կոռուպցիոն ռիսկերը»: Վերջին օրինակներից մեկը. ըստ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով գյուղացիներին միլիոնավոր դոլարի դասախոսություններ են կարդացվել: Դարձյալ ինձ հետաքրքիր չէ, թե որ կուսակցությունից է այդ պատգամավորը եւ ինչ նպատակներից ելնելով է նա այդ հարցը բարձրացնում: Շատ ավելի կարեւոր է՝ իսկապե՞ս 16,6 կամ թեկուզ 6,6 միլիոն դոլարի դասախոսություններ են կարդացվել»: