«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Մխիթարական է, որ քարոզչությունը տեւելու է ընդամենը մեկ ամիս, իսկ գարնան գալը, ինչպես ասում են, անկասելի է եւ հաղթանակը՝ անխուսափելի: Այս օպտիմիստական ֆոնի վրա ոչ մի այլ բան չի մնում, քան թեթեւ տանել նախընտրական PR եւ հակա-PR քայլերը, մանավանդ, որ դրանք այս անգամ դրսեւորվելու են առանց սովորական ագրեսիվության: Այսինքն՝ ընտրություններին չեն մասնակցելու ոչ նրանք, ովքեր սպառնում են նախագահին գցել Չաուշեսկուի կամ Քադաֆիի օրը, ոչ նրանք, ովքեր անարգանքի սյունին են գամելու իրավիճակը ապակայունացնողներին եւ նավակը ճոճողներին»: