«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Մեր հիշողության մեջ էլի են եղել զավեշտալի ընտրություններ, երբ թեկնածուներից ոմանք ավելի շատ կրկեսի ծաղրածուների դերին էին սազական, քան ՀՀ նախագահի աթոռին, բայց այսպիսի իրավիճակ, որ ամաչես ու զզվես երկրիդ ամենակարեւոր պետական միջոցառումից ու նրա մասնակիցներից, թերեւս, երբեք չի եղել։ Եվ դրա մեղավորը միայն այն անձինք չեն, ովքեր որոշել են ծիծաղելի դառնալու գնով հայտնի դառնալ, էկրաններին երեւալ, սրան-նրան «կերցնել», էքստրավագանտ հայտարարություններ անել ու ինչ-ինչ անձնական հարցեր լուծել։ Դրա մեղքն այն անձանց ու ինստիտուտների ուսերին է, որոնք տարիներ շարունակ հետեւողականորեն արժեզրկեցին ՀՀ նախագահի աթոռն ու ընտրական համակարգը»։