«Ժամանակ» օրաթերթը գրում է․ - «Երբ հայտարարվում է, որ այս մահափորձը հարված էր պետությանը եւ ընտրական գործընթացին, ապա սա ենթադրում է նաեւ կազմակերպիչներ ավելի բարձր մակարդակում, քան երկու թմրամոլը: Եվ ահա այս պայմաններում շատ տրամաբանական կլիներ, որ Սերժ Սարգսյանը խորհրդակցության ընթացքում հայտարարեր, որ գոհ է կատարված աշխատանքից, բայց անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը նաեւ կազմակերպիչներին բացահայտելու համար: Սակայն կազմակերպիչներին բացահայտելու մասին Սերժ Սարգսյանը լռում է, համենայնդեպս հրապարակավ: Սա հետաքրքիր լռություն է: Այս լռությունը կարող է նշանակել, որ իշխանությունները առնվազն առժամանակ հետաձգում են իրենց նախնական վարկածը, այսինքն՝ կազմակերպված սադրանք պետության կայունության դեմ: Բանն այն է, որ երբ հայտարարվում է, թե տեղի ունեցածը Հայաստանի ապակայունացման նպատակն ուներ, ապա առնվազն զավեշտալի է, երբ բացահայտվում են եւ ձերբակալվում երկու թմրամոլ, իսկ նրանց հետեւում կազմակերպիչ ներ չկան: Այստեղ ավելի կարեւոր են դառնում կազմակերպիչները: Սակայն Սերժ Սարգսյանը կարեւոր պահին այս կարեւորի մասին, չգիտես ինչու, լռում է եւ հարկ չի համարում խոսել ԱԱԾի պետի եւ իրավապահների հետ: Եվ սա հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունները փոխում են իրենց մոտեցումը:
Ինչով է սա պայմանավորված՝ դժվար է ասել: Չի բացառվում, որ սրա նպատակը նաեւ ռուսական հետքի մասին աղմուկը ծածկելն է: Հայրիկյանը սկսել էր այդ աղմուկը, մի շարք այլ գործիչներ այն բավական առաջ էին տարել, եւ իշխանությունները երեւի թե այս ամենի համար բավական կոշտ նկատողություն ներ են ստացել Մոսկվայից եւ որոշել են ամեն ինչ ավարտել երկու հայ թմրամոլներով»։
«Հայոց աշխարհ» թերթի համար մի շարք հարցեր, կապված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվածների հետ, մնում են չպարզաբանված։ Թերթը գրում է․ - «Կան մի շարք հարցեր ու դիտարկումներ, որոնց առնչությամբ, հուսանք, ընթացքում պաշտոնական մարմինները կկարողանան տալ ամբողջական եւ սպառիչ տեղեկություններ։ Նախ, հետաքրքիր է, թե ինչպե՞ս են բացահայտվել նշված երկու անձինք։ Կարելի է ենթադրել, որ կասկածյալներին կամ գոնե նրանցից մեկին՝ կրակողին պարզելու հարցում որոշակի դեր են կատարել հանցագործության տարածքի մերձակայքում զետեղված տեսահսկման սարքերի գրանցած պատկերները։ Երկրորդ, այնքան էլ հասկանալի չէ Երեւանում «անլեգալ կարգավիճակ» ունենալու մասին ձեւակերպումը։ Ընդհանրապես հետաքրքիր է, որ չնայած կասկածյալների լուսանկարները տարածելուն, արձագանքներ չեղան, թե որեւէ մեկը ճանաչում է պատկերվածներից մեկնումեկին։ Ընդհանրապես հարց է, թե ձերբակալվածները որտեղացի՞ են, որտե՞ղ էին բնակվում, ո՞ւր է հանցագործության գործիքը, ի՞նչ զենք է գործածվել եւ այլն, եւ այլն։ Սրանք հարցեր են, որոնց, կարծում ենք, քննությունն իրականացնող մարմինը դեռ կպատասխանի»։
Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր միավորումը կուսակցության վերածելու նախաձեռնության հետ կապված «168 ժամ» թերթում մեկնաբանությամբ է հանդես եկել ՀՀՇ վարչության նախկին նախագահ, ՀԱԿ նախկին անդամ Արարատ Զուրաբյանը, մասնավորապես՝ նշելով․ - «Այն, ինչ այսօր կատարվում է Հայ ազգային կոնգրեսում, օրինաչափ է: Գոնե ես բազմիցս հայտնել եմ իմ մտահոգությունն առ այն, որ իրարամերժ գաղափարախոսություններ դավանող ուժերի մեխանիկական միավորումը՝ Հայ ազգային կոնգրես ապաքաղաքական միավորի ստեղծումը, քաղաքական ապագա ունենալ չէր կարող, եւ համաժողովրդական հուժկու ալիքի արդյունքում ծնված շարժումը հանգեցնելու էր անփառունակ վախճանի: Ի վերջո, Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ իր ձայնազուրկ թիմակիցներին հաջողվեց ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն՝ կազմաքանդել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական համակարգը: Համակարգ, որի չգոյության շնորհիվ՝ այսօր բոլորիս աչքի առաջ վերարտադրվում է ապօրինի, ոչ լեգիտիմ, կամ, ինչպես Տեր-Պետրոսյանը կասեր, ոչ օրինակարգ ռեժիմը»:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի համար տարօրինակ է այն, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը քննադատում է ընտրություններին չմասնակցող ուժերին։ «Եթե իրենք ոչնչի չեն մասնակցում, չեն մասնակցում տարբեր պատճառներից ելնելով։ Դրա մեղավորը ո՞վ է, մե՞նք ենք։ Փակե՞լ ենք դեմները, տարել ենք բա՞նտ ենք նստեցրել, տնային կալա՞նք ենք տվել, ի՞նչ ենք արել», - նախագահ Սարգսյանի խոսքերն է մեջբերում թերթը եւ մեկնաբանում․ - «Սերժ Սարգսյանը սովորության համաձայն չքմեղանում է, իբր ինքն այս իրավիճակի հետ հեչ կապ չունի։ Հարց է ծագում՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ 2.8 միլիոն բնակչություն ունեցող երկրում իբր 2.5 միլիոն ընտրող կա։ Իշխող կուսակցությունն էլ հրաժարվում է հրապարակել ընտրություններին մասնակցածների ցուցակը։ Ո՞վ է այդ իշխող կուսակցության ղեկավարը, ո՞ւմ է ենթարկվում խորհրդարանական մեծամասնությունը։ Պարզ ասած՝ Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է ընտրություններն անարգել կեղծելու համար։ Հետո էլ զարմանում է, որ հիմնական քաղաքական ուժերը չեն ուզում մասնակցել այդ անազնիվ խաղին»։