Մամուլն արձագանքել է Հայաստանի երկրորդ նախագահի այն հայտարարությանը, որում Ռոբերտ Քոչարյանը, պարզաբանելով իր չառաջադրվելու պատճառները, մասնավորապես, նշել էր. - «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր: Այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»:
«Հրապարակ»-ն այս առնչությամբ գրում է. - «Այս հարցազրույցի «ամենամեսիջը» ղարաբաղցի-հայաստանցի եզրույթի թարմացումն էր: Պարզվում է, այսքան տարի մեզ՝ հայաստանցիներիս, ուղղված մեղադրանքները, թե՝ ազգը պառակտում եք, տեղային նացիոնալիզմ եք սերմանում, թշնամու ջրաղացին ջուր եք լցնում, ճիշտ հասցեատիրոջ չեն ուղղված եղել: Իրականում «մերոնք-ձերոնք», «ղարաբաղցի-հայաստանցի» թշնամանքի սերմանողը ոչ թե մենք ենք, այլ հենց իրենք՝ մեր ղարաբաղցի նախագահները: Գոնե նրանցից մեկը: Ով անթաքույց ծրագիր ունի՝ հանրության գիտակցության մեջ կրկին թարմացնել գործող նախագահի ղարաբաղյան ծագումն ու մեզանում կլանների գոյությունը, ինչը հասարակության ցավոտ տեղն է»:
«Ժողովուրդ» թերթը նկատում է. - «Ուշագրավ է, որ Քոչարյանն է այսպես բացահայտ տարբերակում դնում հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ։ Մինչդեռ նախագահի պաշտոնում աշխատած տարիներին ինքը նախկինում մշտապես հայտարարել է, թե անթույլատրելի է սեպ խրել հայաստանցու եւ ղարաբաղցու միջեւ»։
Հարցն այլ դիրքերից է մեկնաբանում «Հայոց Աշխարհ»-ը. - «Սա այն դեպքը չէ, երբ տարիների սերտ համագործընկերությունը ավազի վրա կառուցված տնակի պես փլվում է՝ չդիմանալով ժամանակի փորձությանը։ Ու երբեմնի մտերիմ ընկերները, գործընկերները, որոնք տասնամյակներ շարունակ միասին աշխատել են, աղուհաց կիսել, ուս ուսի կռիվ տվել ադրբեջանական ագրեսիայի դեմ, պայքարել հանուն Արցախի եւ Հայաստանի պետականության կայացման, առաջին իսկ «մեղմ զեփյուռից» դարձել են անհաշտ հակառակորդներ։ Միմյանց նկատմամբ ընդգծված հարգալից վերաբերմունքով, կոռեկտ պահվածքով Ռ.Քոչարյանը եւ Ս.Սարգսյանը, ըստ էության, կարողացան կոտրել մեզանում ձեւավորված կեղծ կարծրատիպը, թե «չկան հավերժական բարեկամներ՝ կան միայն հավերժական շահեր»։ Ասել է թե՝ քաղաքականության մեջ ամեն ինչ թույլատրելի է. նպատակն արդարացնում է միջոցները։ Հատկանշական է, որ անգամ գոյություն ունեցող տնտեսական խնդիրների մասին խոսելիս երկրորդ նախագահն ինքնանպատակ չի քննադատում, չի չարախնդում՝ արձանագրում է փաստը, որ «տնտեսությունը սկսել է աճել»»։
«Հայկական ժամանակ»-ում հրապարակած հոդվածում «Սասուն» ջոկատի հիմնադիր հրամանատար Սասուն Միքայելյանը գրում է. - «ՀԱԿ-ի կողմից վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրած քաղաքականությունը ես ճիշտ չեմ համարում։ Ի սկզբանե անհեռանկար քաղաքագիտական վերլուծությունն ու դրան հաջորդած անհեռատես քաղաքական սիրախաղերը, համաժողովրդական պայքարի հստակ նախանշված ուղուց շեղումը եւ անհասկանալի ինտրիգների մեջ մտնելը, ի վերջո բերել են նրան, որ առաջիկա քաղաքական ամենակարեւոր միջոցառմանը` նախագահական ընտրություններին մոտենում ենք գրեթե ամայացված քաղաքական դաշտով։ Փաստորեն այն, ինչը հալածանքներով, բանտարկություններով ու այլ բիրտ մեթոդներով վերջին չորս տարիների ընթացքում չկարողացան անել իշխանությունները, ՀԱԿ-ի ղեկավարությունը ընդամենը մեկ տարվա ընթացքում իրականություն դարձրեց։ Իշխանությունների վերարտադրման ճանապարհը հնարավորինս մաքրված է»։
Ամերիկաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը «Առավոտ» թերթի հետ զրույցում պատասխանելով Հայաստանից Արեւմուտքի ունեցած ակնկալիքների մասին հարցին` մանրամասնում է. - «Արեւմուտքի ակնկալիքներն են՝ ժողովրդավարությունը, կառավարման դրական փորձը ու կուլտուրայի բարելավումը, կոռուպցիայի հաղթահարումը, ինչպես նաեւ հասարակական, տնտեսական, տեխնոլոգիական ու ենթակառուցվածքային արդիականացումը։ Միաժամանակ, Արեւմուտքը կցանկանար տեսնել առաջընթաց ԼՂ հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների խնդիրներում։ Բոլորն էլ հասկանում են Հայաստանի ստրատեգիական սահմանափակումներն ու նեղ հնարավորությունները, սակայն տարակուսանքի տեղիք է տալիս Հայաստանի անկարողությունը՝ հաղթահարելու առնվազն իր այն խնդիրները, որոնք Ղարաբաղի կամ Թուրքիայի հետ որեւէ կապ չունեն, այլ բացառապես արդյունք են հայաստանյան այն իրականության, որից բոլորն օձիք են թափ տալիս, օրինակ՝ կոռուպցիա, գավառականություն, անհաղորդություն, արդիականացման ցանկության իսպառ բացակայություն եւ համառ, անհասկանալի դիմադրություն արտաքին աշխարհի հետ մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ ինտեգրացման բոլոր լուրջ փորձերին»։