Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Դատելով վերջին հայտարարություններից, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը սեւ-սպիտակ աշխարհում զգում է իրեն բավական հարմարավետ։ «Մենք եւ նրանք», «Սերժի եւ Րաֆֆու Հայաստան», «սա բարու եւ չարի պայքար է» կարգի արտահայտություններն արդեն ամուր հաստատվել են նրա բառապաշարում։ Հետաքրքիր է, հասկանո՞ւմ է «Ժառանգության» առաջնորդը իր գործածած բառերի իմաստը։ Միանգամայն հնարավոր է, որ ոչ, քանզի մենք ապրում ենք իմաստաբանական դաշտի աղետալի քայքայվածության ու ապահավասարակշռվածության դարաշրջանում։ Բառերն օգտագործվում են ոչ թե ըստ նշանակության, այլ համաձայն այն զգացմունքների, որ առաջացնում կամ կարող են առաջացնել դրանք։ Մինչդեռ բառերն ունեն նշանակություն, եւ դա վատ չէր լինի իմանալ։ Դրանց ծագումնաբանությունը՝ նույնպես»։
«Ժողովուրդ»-ը գնահատում է Սերժ Սարգսյանի քարոզչական հայտարարությունները. - «Դատելով Սերժ Սարգսյանի վարքագծից` նա ոչ միայն ինքը չի գրում իր ելույթները, այլեւ անգամ ուշադիր չի կարդում դրանք: Այլապես, թերեւս կհիշեր այդ ելույթներում իր իսկ շուրթերով հնչեցված պաթետիկ խոստումներն ու ճռճռան հայտարարությունները եւ գոնե քարոզարշավի ընթացքում սեփական օրինակով կփորձեր հետամուտ լինել դրանց իրագործմանը: Օրինակ, բոլորս ենք լավ հիշում Հայաստանի քաղաքացու հետ «դուք»-ով խոսելու մասին Սերժ Սարգսյանի խոսքերը, մինչդեռ ՀՀԿ 14-րդ համագումարում ունեցած իր ելույթին հետեւած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանն արդեն հասցրել է մոտ մեկ տասնյակ անգամ հրապարակավ ապացուցել, որ իր ելույթային մտքերը ոչինչ չարժեն` ՀՀ քաղաքացիներին դիմելով բացառապես «դու»-ով»:
«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ լրատվամիջոցները, հ/կ-ները կամ ակումբները առաջարկում են երկու թեկնածուներին գալ բանավեճի, նրանք, բացի նախագահի հետ բանավիճելու ցանկությունից, ներկայացնում են եւս մի փաստարկ՝ նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ, նա իմ տրամաչափի մարդ չէ: Մեծամտությունն ընդհանրապես ոչ մեկին չի զարդարում, սակայն նախագահի թեկնածուների պարագայում դառնում է երկսայր զենք. եթե դու դիմացինիդ ասում ես՝ «նա ո՞վ դառավ», ապա շատ բնական է, որ քարոզարշավի ընթացքում նման գնահատականի արժանացած մրցակիցդ նույն ոգով կպատասխանի՝ «բա դո՞ւ ով ես», եւ կստացվի մոտավորապես Պանիկովսկու եւ Բալագանովի երկխոսությունը («Գնացեք Կիեւ եւ հարցրեք»)՝ միայն թե հեռակա տարբերակով: Մենք էլ՝ լրագրողներս, բնականաբար, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեկի արհամարհական, վիրավորական խոսքը հասնի մյուսին, եւ որ այդ բառային փոխհրաձգությունը մշտապես թեժ մնա: Իսկ թեկնածուներն այդքան խոհեմություն կամ փորձ չունեն, որպեսզի ի պատասխան մեր փոքրիկ սադրանքների՝ պատասխանեն՝ «սա իմ հարգարժան գործընկերոջ տեսակետն է, իսկ մենք բոլորս պայքարում ենք հանուն ժողովրդավարության, տեսակետների ազատ արտահայտման» եւ այլն: Բայց քանի որ հիշյալ խոհեմությունն ու փորձը չկան, ստացվում է բանավեճ, թեկուզեւ հեռակա, ոչ թե ծրագրերի եւ գաղափարների շուրջ, այլ անձնական լեզվակռիվ՝ սեփական արժանիքների եւ հայրենիքին մատուցած նախկին ծառայությունների վերաբերյալ»:
«Ժամանակ»-ը` անդրադառնալով 1in.am կայքի նկատմամբ Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանների ներկայացուցչի պահանջին` 5 միլիոն դրամի փոխհատուցում անձի վարկաբեկման համար, գրում է. - «Սա արվում է Քոչարյանի վերադարձի կոնտեքստում, իսկ այդ վերադարձի հնարավորությունն անընդհատ որոշակիորեն քննարկվում է: Ավելին` արդեն պարզ է, որ նրա վերադարձը քննարկում են ոչ միայն իր կողմնակիցներն ու համակիրները, այլեւ ընդդիմության արմատական հատվածը` դեռեւս, իհարկե, լուռ կամ շշուկների մակարդակով: Միաժամանակ իշխանությունն էլ ինքնին հասկանում է, որ Քոչարյանի վերադարձի համար օբյեկտիվ բազմաթիվ պատճառներ կան: Ուստի եթե ոչ ուղղակի, ապա առնվազն միջնորդավորված Քոչարյանը ակտիվ վերադարձի փուլում է: Բայց, ինչպես տեսնում ենք, իր վերադարձի դեպքում արդեն հիմնովին բացառվում է վերափոխման որեւէ հնարավոր տարբերակ: Նա նույնն արեց, երբ հայտարարեց երկու ղարաբաղցիների մասին հայտնի արտահայտությունը` դրանով փաստելով, որ գոնե հանրային մակարդակում Քոչարյանի քաղաքական լեզուն ու բառապաշարը որեւէ էական փոփոխություն չեն կրել»: