«Ազգային ինքնորոշում» միավորում կուսակցության նախագահ, Հայաստանի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր ծրագրահենքի հրապարակումը հետաձգվում է եւս մեկ շաբաթով:
«Ինչո՞ւ։ Դուք, իհարկե, ինքներդ էլ կարող եք կռահել, բայց երեւի մի բան պետք է ես նշեմ։ Երեւի նկատել եք, չէ, ինչպես թեկնածուներից մեկը քարոզարշավի հիմնադրույթ է դարձրել երեք շաբաթ առաջ իմ կողմից ասուլիսներից մեկում հստակ ասված հետեւյալ միտքը․ մենք պայքարում ենք ոչ թե դեմ, այլ հանուն, ես ոչ մի հակառակորդ չունեմ, նրանք բոլորը իմ եղբայրներն են։ Տեսեք, ես ասացի մամուլի ասուլիսում, անցավ։ Իսկ այսօր մեկը դա դարձրել է իր հիմնական կարգախոսն ու հիմնական մոտեցումը։ Դրա համար մենք մեր ծրագրահենքը կհրապարակենք ոչ թե որպես ընդարձակ ծրագիր, այլ ծրագրահենք, մեկ շաբաթ անց», - մեկնաբանեց Հայրիկյանը։
Ակնարկն ակնհայտորեն վերաբերում է Սերժ Սարգսյանին: Այս առնչությամբ թերեւս հիշեցնենք, որ հիշյալ ձեւակերպումը Սերժ Սարգսյանի կողմից օգտագործվում էր նաեւ անցած խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:
Նախագահի թեկնածու Հայրիկյանի նախընտրական կարգախոսը, ի համեմատ մյուս թեկնածուների կարգախոսների, նկատելիորեն ընդարձակ է՝ «Անկախության առաջնորդը՝ անկախ Հայաստանի նախագահ»։ Որոշակի նորարարություն է լինելու այդ կարգախոսը կրող պաստառների ձեւավորման հարցում, եթե նախկինում Արարատի ֆոնի վրա էր ամեն ինչ պատրաստվում, հիմա նախագահի նստավայրի։
Նախընտրական շրջանում Հայրիկյանին աջակցողները կոչվելու են Հայրիկյանի գործընկերներ: Այդպես կկոչվի անգամ Հայրիկյանի օգտին հինգ թռուցիկ տարածող մարդը: Իսկ արդեն իսկ բաժանված նման թռուցիկների եւ հիշեցումների թիվը 20 հազար է: Թեկնածուի խոսքով, տարածվել են նաեւ մեծ թվով խտասկավառակներ։
Պարույր Հայրիկյանը նաեւ նշում է, թե առայժմ քարոզարշավի պայմաններից դժգոհելու լուրջ առիթներ չունի, բացի այն, որ «ընտրություններին մասնակցողներից մեկը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում եւ դրանով խախտում է թեկնածուների իրավահավասարության սկզբունքը»։
«Պնդումներ կան, որ իշխանական թեկնածուի օգտին աշխատելու է հզոր վարչական ռեսուրս: Ի՞նչ եք հակադրելու այդ ռեսուրսին եւ ինչպե՞ս եք պայքարելու հնարավոր ընտրակեղծիքների դեմ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ի պատասխան, Հայրիկյանը նշեց, թե դա իր խնդիրը չէ, - «Ամերիկայի թեկնածուներից մեկին՝ Ռան Փոլին ասացին, որ գիտեք՝ կեղծիքներ են կատարվում, ինքը ժպտալով ասաց՝ դա իմ խնդիրը չէ, դրա համար կան իրավապահ մարմիններ, եւ հասարակության խնդիրն է։ Ես կարծում եմ, որ եթե հասարակության խնդիրն է, ես էլ, որպես հասարակության մաս, ինչ որ կարող եմ՝ պիտի անեմ, բայց որեւէ մեկին չեմ հավատացնի, չեմ պոռոտախոսի, որ ես թույլ չեմ տա, եւ այլն, եւ այլն»։
Իսկ որքա՞ն է գնահատում Պարույր Հայրիկյանն իր շանսերը, արվե՞լ են արդյոք ինչ-որ ուսումնասիրություններ կամ հարցումներ: Պարզվում է՝ արվել են, ինչը նախագահի թեկնածու Հայրիկյանի խոսքով, հետաքրքիր արդյունքների է հանգեցրել:
«7-ից 14 տոկոս՝ դա նախնական փուլում։ Սերժ Սարգսյանինը 30 տոկոս էր մոտավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանինը ինձանից մի քիչ բարձր։ Բայց դրանք, ինձ ասել են, մի համարեք վերջնական թվեր։ Առաջիկա շաբաթվա ընթացքում շատ լուրջ հարցում կլինի՝ ոչ պատվիրված, ոչ ծախու մասնագետների», - հավելեց Հայրիկյանը։
Նախագահի թեկնածուն կտրականապես մերժում է պնդումները, թե մի քանի թեկնածուներ, այդ թվում ինքը, խաղում են Սերժ Սարգսյանի դաշտում եւ նրա օգտին՝ մրցակցության պատրանք ստեղծելու համար:
«Ինձ, իբրեւ քաղաքական գործչի, ճանաչում են դեռեւս վաթսունականներից, մինչդեռ Սերժ Սարգսյանի անունը հանրությանը հայտնի է միայն իննսունականներից», - հիշեցնում է Հայրիկյանը:
Վերջինիս համար խիստ անհասկանալի է նաեւ թեկնածուներին հաճախակի ուղղվող հարցը՝ ում կնշանակեք վարչապետ նախագահ ընտրվելու դեպքում․ - «Վարչապետ դու կարող ես նշանակել ում ուզես, բայց որպեսզի քո նշանակած մարդը դառնա վարչապետ, պիտի դու այսօրվա Սահմանադրությամբ ստանաս խորհրդարանի համաձայնությունը։ Չես ստանում՝ խորհրդարանական մեծամասնությունն է քեզ առաջարկում թեկնածու։ Այստեղից երեւում է, որ որոշ թեկնածուներ տրամադրված են գնալ նախագահական ընտրությունների եւ աշխատել իրավական դաշտում, իսկ մյուսները կարծում են՝ գնալու են դառնան նախագահ եւ դառնան դիկտատոր»։
Անդրադառնալով նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի նախընտրած ծայահեղ միջոցին՝ հացադուլին, Հայրիկյանն ասաց․ - «Հացադուլը շատ օգտակար բան է, ես տարվա մեջ մի քանի անգամ անում եմ։ Բայց հացադուլ՝ նայած ինչ պայմաններում եւ հոգեբանական ինչ տրամադրվածությամբ։ Հիմա ես մտածում եմ, եթե Անդրիաս Ղուկասյանը երկար պահի, համերաշխելով իր հետ, ես մի քանի օրով իրեն կմիանամ, որպեսզի իրեն համոզեմ, որ միասին էլ ընդհատենք»։

Հացադուլը շատ օգտակար բան է, ես տարվա մեջ մի քանի անգամ անում եմ․․․Պարույր Հայրիկյան