«Ելք» խմբակցության ղեկավարն այսօր դիմել է գլխավոր դատախազին՝ պահանջելով «Մարտի 1»-ի գործով հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին։
Մարտն ու ապրիլը ընդվզման ամիսներ դարձնելու կոչով այսօր ընդդիմադիր «Երկիր Ծիրանի» կուսակցությունը երթ անցկացրեց Երևանի Նալբանդյան փողոցից դեպի Մյասնիկյանի արձանի հարակից տարածք՝ ծաղիկներ դնելու Մարտի 1-ին զոհերի հիշատակին։
Մեկ տարի կալանավայրում պատիժը կրելուց և երեկ ազատ արձակվելուց հետո Հիմնադիր խորհրդարանի անդամ Արմեն Միքայելյանը պնդում է՝ ճաղերի ետևում է հայտնվել քաղաքական պատճառներով, և իրավապահների նպատակն է եղել իրեն հեռացնել Խորենացի փողոցի իրադարձությունների կիզակետից։
«Լճացում, առանց բարելավման որևէ միտումի»․ - «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» հրապարկել է 2017 թվականի կոռուպցիայի ընկալման համաթիվը:
Շուրջ երեք տարի մշակվող «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն այսօր չորս ժամ քննարկվեց Ազգային ժողովի կրթության ու գիտության հանձնաժողովի հրավիրված լսումների ընթացքում։
Արդարադատության նախարար, Հանրապետական կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանը դատապարտում է անցյալ շաբաթ Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցածը:
«Իրավական փնթիության և քաղաքական անպատասխանատվության հետևանք», - այսպես է բնորոշում Հայ ազգային կոնգես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը Սահմանադրության մի քանի հոդվածների շուրջ ծագած վեճը, երբ մի խումբ մասնագետներ պնդում են՝ Հայաստանի հաջորդ նախագահը պետք է ընտրվի ոչ թե Ազգային ժողովի, այլ քաղաքացիների կողմից՝ ուղիղ ընտրությամբ։
Այսօր տեղի ունեցավ «Ելք» դաշինքին անդամակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության 2-րդ համագումարը:
Չնայած երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց ակցիային, Նուբարաշեն համայնքում այսօր ոչինչ չէր փոխվել. կոյուղու գարշահոտը, ինչպես վերջին առնվազն 4 տարիներին կրկին տարածվում էր լայն շառավղով՝ ուժգնանալով անգամ թեթև քամուց։
Փաստաբաններն այսօր՝ արդեն 2-րդ օրը, շարունակեցին գործադուլը ողջ երկրում՝ պահանջելով, որ խորհրդարանը չքվեարկի Կառավարության առաջարկած օրեսդրական փաթեթի օգտին, որի համաձայն դատավորները հնարավորություն կստանան տուգանելու փաստաբաններին և դատախազաներին։
ՀՅԴ-ի ներկայացուցիչը մեկնաբանում է կուսակցության բյուրոյի և Հայաստանի գերագույն մարմնի՝ օրերս անցկացրած ընդլայնված նիստից հետո տարածած հայտարարությունը, որում նշում են «երկրի զարգացման տեմպերն իրենց չեն բավարարում»։
«Մեդիալաբ» կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանը 2 օր է դստերը դպրոց չի ուղարկում, այն բանից հետո, երբ օրեր առաջ իր և իր ղեկավարած խմբագրության հասցեին սկիզբ առած սպառնալիքները շարունակվել են և արդեն վերածվել երեխային ուղղված հստակ ակնարկների։
«Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կարծիքով՝ արդարությունը պետք է վերականգնել ոչ միայն ուղևորափոխադրողների, այլև բոլոր քաղաքացիների համար:
Հայաստանի արտախորհրդարանական ուժերը առաջարկ ստանալու դեպքում պատրաստ են քննարկել Հանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու հնարավորությունը։
Ցուցարարները վստահ են՝ տվյալ հարցով քաղաքական որոշում է հարկավոր:
Բեռնել ավելին