Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանին» բողոքի ակցիա իրականացրեց ԱԱԾ-ի դիմաց


«Ընդվզե՛նք, ազատագրե՛նք քաղբանտարկյալներին», «Ազատություն ծռերին», «Մարտի 1-ի սպանություններ. բռնակալությանը չենք ներելու» գրությամբ պաստառներով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը բողոքի ակցիա անցկացրեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) շենքի դիմաց։

«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, և մենք մեր քաղբանտարկյալների կողքին ենք։ Այնպես չէ, որ մեկ հոգի հայտարարում է, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա, դա այդպես է, ո՛չ, իրականության առջև աչքերդ չես կարող փակել։ Իրականությունը, ճշմարտությունը ջրի երես է բարձրացել վաղուց։ Մեր քաղբանտարկյալներն ազատ են արձակվելու, և այն բանտախցերը, որտեղ նրանց տանջում են, դատարկ չեն մնալու, որովհետև այնտեղ գնացող մարդկանց ցուցակն արդեն հայտնի է և պատրաստ է», - հայտարարեց կուսակցության անդամ Մարինա Խաչատրյանը։

Այս պահին ցուցարարները երթով շարժվում են դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու «Մարտի 1»-ի զոհերի հիշատակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG