Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ։ «Հայտնաբերվեց չորրորդ դիակը, եւ, փաստորեն, որոնողական աշխատանքները սրանով ավարտվեցին, որովհետեւ այդ արտադրամասում վթարի պահին եղել էին չորս հոգի», - այսօր առավոտյան «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը: