«Աշխատանքը ավարտելուց հետո ես վերադառնում էի տուն, ինչպես ամեն օր», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը պատմեց Մնացականյանը: - «Մեքենան կանգնեցրել եմ գարաժ, որը մեր շենքից մի փոքր ներքեւ է գտնվում, ոտքով քայլել եմ դեպի տուն: Շենքի անկյունը պտտվելիս մուտքի մոտ ես նկատեցի այդ երկու երիտասարդին, որոնց երբեւէ չէի տեսել… Իրենք մուտքի մոտ դեմ-դիմաց կանգնած զրուցում էին: Շշուկով էին զրույցում: Ինչ-որ կասկածանք առաջացավ իմ մոտ: Ինչ-որ կանխազգացումով փորձեցի զանգահարել տղայիս»:
Հենց այդ պահին էլ, նրա խոսքով, անծանոթները հարձակվել էին իր վրա. - «Որեւէ բառ առանց ասելու… Մեկը դեմից, մեկը կողքից սկսեցին խփել: Գլխարկներով, ատլետիկ տղաներ էին, դեմքերը բաց էին… Կարճ տեւեց, որովհետեւ ես սկսեցի բղավել, հարեւաններին օգնության կանչել: Հարեւանները արագ դուրս եկան: Լույսը վառեց հարեւանը: Ինձ թվում է, այդ լույսը իրենց շատ անհանգստացրեց: Արագ փախան»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա կապված լինի իր հեղինակած հեռուստահաղորդումներից մեկի հետ, Մնացականյանը արձագանքեց. - «Ես այդպիսի հետեւություններ անել չեմ կարող: Ես այդպիսի թողարկումներ տարին մի 15-20 հատ անցկացնում եմ…»:
Նվեր Մնացականյանը հիշեց, որ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հեռախոսով սպառնալիքներ էր ստացել անհայտ անձանցից. - «Զանգեր: Պարզ ահաբեկումներ: Եկան [ծառայությունները] դիմում վերցրեցին «Շանթ»-ից, որ այդպիսի բան է եղել: Զանգը ֆիքսված էր իմ հեռախոսի վրա, զանգի հետքերով գնացին, [բայց] դրանից հետո ոչ մի տեղեկություն չունեմ»:
Հեռուստալրագրողը վնասվածքներ է ստացել գլխին, ձեռքին եւ ոտքին: Երեկ «Արմենիա» բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել է տուն:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հատկանիշներիով:
Կատարվածի կապակցությամբ տարածած հայտարարությամբ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը իրավապահներից պահանջում է «անհապաղ բացահայտել եւ օրենքի ողջ խստությամբ պատժել հանցագործներին»:
««Ժառանգություն» կուսակցությունը խստորեն դատապարտում է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի եւ Armenia Today լրատվական գործակալության համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ իրականացված բռնարարքները։ Ազատ խոսքի եւ այլընտրանքային հայացքներ ունեցող քաղաքացիների դեմ ցայսօր անարգել շարունակվող ոտնձգությունները, դրանք պարտակելու ակնհայտ վարքագիծը վկայում են, որ իշխանությունների կողմից լռելյայն խրախուսվում են երկրում արմատավորված անպատժելիության մթնոլորտը եւ իրավական կամայականությունները զանգվածային տեղեկատվության միջոցների ներկայացուցիչների նկատմամբ»։
Դատապարտող հայատարարությամբ են հանդես եկել նաեւ մեկ տասնյակից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ:
«Հայաստանում լրագրողներին ահաբեկելն ու ծեծելն արդեն hասարակական աղետի են վերածվում։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հարձակումն է իրականացվում լրատվամիջոցի ներկայացուցչի վրա։ Դատապարտելով այս հանցագործությունը՝ մենք, միաժամանակ, չէինք ցանկանա, որ սա դառնար մեղավորներին բացահայտելու եւ պատժելու հերթական կոչ։ Միայն կոչերով բռնությունների ալիքին վերջ չի տրվելու. անհրաժեշտ են արմատական եւ արդյունավետ քայլեր։ Իսկ այդ քայլերը պիտի անեն, առաջին հերթին, իշխանությունները, իրավապահ մարմինները, որոնց անգործությունը, բոլոր նախորդ դեպքերը բացահայտելու անկարողությունն ավելի ու ավելի լկտի եւ սանձարձակ են դարձնում ազատ խոսքն իբրեւ նշանակետ ընտրած հանցագործներին», - ասված է հայտարարությունում, որը, ի թիվս այլոց, ստորագրել են Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն,«Ինտրենյուս»-ը, Հայաստանի հելսինկյան կոմիտեն։
Հենց այդ պահին էլ, նրա խոսքով, անծանոթները հարձակվել էին իր վրա. - «Որեւէ բառ առանց ասելու… Մեկը դեմից, մեկը կողքից սկսեցին խփել: Գլխարկներով, ատլետիկ տղաներ էին, դեմքերը բաց էին… Կարճ տեւեց, որովհետեւ ես սկսեցի բղավել, հարեւաններին օգնության կանչել: Հարեւանները արագ դուրս եկան: Լույսը վառեց հարեւանը: Ինձ թվում է, այդ լույսը իրենց շատ անհանգստացրեց: Արագ փախան»:
Նվեր Մնացականյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին ցույց է տալիս ստացած վնասվածքներից մեկը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի:
Նվեր Մնացականյանը դժվարացավ որեւէ բացատրություն տալ կատարվածին. - «Չեմ կարող ասել: Մեր գործունեության մեջ ամեն ինչի հետ կարելի է կապել: Ես որեւէ բիզնեսի կամ որեւ որեւէ այլ գործունեության հետ կապ չունեմ: Չեմ էլ ունեցել»:Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա կապված լինի իր հեղինակած հեռուստահաղորդումներից մեկի հետ, Մնացականյանը արձագանքեց. - «Ես այդպիսի հետեւություններ անել չեմ կարող: Ես այդպիսի թողարկումներ տարին մի 15-20 հատ անցկացնում եմ…»: