Մատչելիության հղումներ

Նախնական տվյալներով` «Նաիրիտ»-ում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 3 մարդ


Երեւանի «Նաիրիտ» քիմիական գործարանի քլորոպրենի արտադրամասում տեղի ունեցած պայթյունից նախնական տվյալներով գործարանի աշխատակիցներից զոհվել է 3, վիրավորվել 1 մարդ, 1 մարդ փնտրվում է։ 17 փրկարարներ ստացել են այրվածքներ ու թունավորումներ։ 2 մարդ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնում, մյուսները տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը:


Հինգշաբթի, ժամը 18:00-ի սահմաններում պայթյուն էր տեղի ունեցել գործարանի 1.12Բ քլորոպրենի արտադրամասում: Ժամը 20.25-ին գործարանի տարածքում տեղի է ունեցել երկրորդ պայթյունը։ Նիկոլայ Գրիգորյանի հավաստմամբ, այն լուրջ վտանգ չի ներկայացնում։

Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնել էր, որ միջադեպը լուրջ բնապահպանական խնդիրներ չի առաջացնի, արդեն լոկալացվել է, վտանգավոր արտանետումներ չկան:

Ժամը 23.00-ի մոտ, Նիկոլայ Գրիգորյանի փոխանցմամբ, հաջողվել է հրդեհը հանգցնել:

Պայթյուն «Նաիրիտ» քիմիական գործարանում
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG