Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը մեծապես ազդել է կառուցապատողների վրա:
«Կառավարությունը որոշել է տրամադրել պետական երաշխիքներ` առաջին փուլում մինչեւ 20 միլիարդ դրամի չափով», - ասաց Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը կարծիք հայտնեց, որ Հայաստանի առեւտրային բանկերի մոտ լիկվիդայնության մակարդակը չափազանց բարձր է, նրանք ունեն կուտակած ռեսուրսներ, եւ միակ գործոնը, որը զսպում է բանկերին եւ թույլ չի տալիս ավելացնել շինարարության վարկավորման ծավալները` «դա ռիսկայնության գնահատումն է»:
Կառավարության` Հակաճգնաժամային միջոցառումներ մշակող օպերատիվ շտաբը ապրիլի 13-ից մրցույթ է հայտարարելու շինարարական կազմակերպությունների համար:
«Ենթադրվում է, որ առաջին հերթին նախապատվությունը տրվելու է այն անավարտ շինարարական օբյեկտներին, որոնց պատրաստվածության աստիճանը հասնում է մինչեւ 75 տոկոս: Հասկանալի է, որ դրա նպատակն է հնարավորին չափ արագ շրջանառության մեջ դնել եւ վաճառքի հանել պատրաստի բնակարաններ», - նշեց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այս տարվա բյուջեով նաեւ նախատեսված է, որ կառավարությունը պետք է ստեղծի հիպոթեքային հիմնադրամ, որի նպատակն է խթանել բնակարանային շուկայի զարգացումը:
Անցյալ տարի շինարարությունը կազմել է Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 23 տոկոսը եւ վերջին տարիներին հանդիսացել է երկնիշ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը: