«Դա կօգնի ուղղակի բարձրացնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մակարդակը, դա ուղղակի կարող է բերել ներպետական բազմաթիվ իրողությունների փոփոխության, հասարակական-քաղաքական համակարգերի լուրջ փոխակերպման, քանի որ նման նոր իրողություններով ներքին միջավայրի վրա, բնականաբար, ուղղակիորեն կկառուցվի այլ արտաքին քաղաքականություն», - ասաց ընդդիմադիր պատգամավորը` հավելելով. - «Ցավոք սրտի, տարիներ շարունակ, եւ դա նաեւ նախկին [Եվրամիություն - Հայաստան համագործակցության] գործողությունների ծրագրի պարագայում, թե’ Եվրամիությանը, թե’ Հայաստանին առավելապես հետաքրքրել են դրանց հռչակագրային ասպեկտները` ուղղակի Հայաստանի ֆինանսական աջակցություն ստանալու, Եվրամիության տնտեսական տարածություն մուտք ունենալու եւ այլ առումներով»:
Սաֆարյանի կարծիքով, տվյալ պարագայում Եվրամիությունը մեծ ուշադրություն չի դարձրել ամրագրված միջոցառումների կատարմանը, այլ բավարարվել է համագործակցության մեջ մեկ քայլ առաջ գնալու փաստով:
«Այս կտրվածքով, եթե նոր փաստաթուղթը նույն ձեւով իրականացվի, ինչպես նախորդը, այդ դեպքում արդյունքներ սպասել, կարծում եմ, պետք չէ: Ըստ էության, եվրոպական ինտեգրացիան որքան էլ ուղղություն է, այնուամենայնիվ, այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան նպատակների իրացումը ամբողջ ծավալով չէ, որ դիտարկվել է, եւ այս կտրվածքով սա ուղղակի կբերի ինքնիշխանության աստիճանի բարձրացման», - ամփոփեց պատգամավորը:
Իշխող Հանրապետական կուսակությունից Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանի կարծիքով` Արեւելյան գործընկերության ծրագիրը Հայաստան - Եվրամիություն հարաբերությունների նոր փուլ է ազդարարում:
«Այս ծրագիրը շատ ավելի լայն հորիզոններ է բացում Հայաստանի եվրաինտեգրման ջանքերը ավելի արդյունավետ դարձնելու համար: Խոսքը, նախ եւ առաջ, քաղաքական եւ տնտեսական համագործակցության նոր որակի մասին է, ինչպես նաեւ խիստ կարեւոր են այդ ծրագրի նախնական փուլում ազդարարված ռեգիոնալ քաղաքական մոտեցումները, այն է` որ երեք հարավկովկասյան պետությունների համար լինեն նաեւ ռեգիոնալ ծրագրեր, որտեղ նույնպես Հայաստանը կարող է շահեկան դիրքերից հանդես գալ` հաշվի առնելով նաեւ հայ համայնքի առկայությունը եւ խնդիրները Վրաստանում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը», - ընդգծեց հանրապետական պատգամավորը:
Աշոտյանը լավատեսորեն է տրամադրված եւ կարծում է, որ ծրագրի իրականացումը դրականորեն կազդի Հայաստանի վրա: