Սեպտեմբերի 5-ին Գերմանիայի Դրեզդեն քաղաքում մեկնարկել է հայ մշակույթի փառատոնը: Նախաձեռնությունը Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբինն է:
Համո Բեկնազարյանի «Պեպո» ֆիլմի ցուցադրությամբ այսօր կսկսվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ արդեն 3-րդ անգամ անցկացվող «Կինոաշուն» ծրագիրը:
«Երեւանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային փառատոնի շրջանակներում աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը սեպտեմբերի 27-ին մենահամերգով հանդես կգա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այս երեկո կբացվի դասական երաժշտության Վերադարձի խորագրով 6-րդ փառատոնը։
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին, բայց արդեն նորոգված շենքը հինգշաբթի օրը իր դռները բացեց այցելուների առջեւ:
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր հանդիսավորությամբ հանձնվեց Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը:
Երեւանից Ապարան տանող ճանապարհին` «Տառերի պուրակի» մոտ գտնվող բլրի վրա տեղադրվում է 33 մետր բարձրությամբ մետաղական խաչ:
Լեռնային Ղարաբաղում ստեղծագործող նկարիչների աշխատանքները Երեւանում ցուցադրվում են 3 տարին մեկ անգամ` Նկարչի տանը կազմակերպվող ցուցահանդեսում:
Դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի համոզմամբ` Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու համար լավ ժամանակ չի ընտրվել:
Հայ գրատպության 500-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում լույս են տեսել երկու ուշագրավ ժողովածուներ:
«Ժողովուրդ» թերթի մեկնաբանը գրում է. - «Սերժ Սարգսյանը հայտնվել է աննախանձելի վիճակում: Առաջին հայացքից թվում է, թե նա արտաքին քաղաքականության մեջ կարողանում է բավական լավ մանեւրել Արեւմուտքի, Ռուսաստանի միջեւ»:
UNESCO-ի կողմից այս տարի Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ Մաշտոցի պողոտայում գտնվող «Բուկինիստ» գրախանութը ուշագրավ ակցիա է կազմակերպել․ գրքերի բացօթյա վաճառք գրախանութի մուտքի մոտ։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խոսում է առաջիկա ծրագրերի, պատկերասրահում առկա հիմնախնդիրների մասին:
Հայաստանում լույս ընծայվող միակ ռուսալեզու գրական հանդեսը` «Լիտերատուրնայա Արմենիա»-ն կանգնած է փակման վտանգի առջեւ:
«Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը քննարկվում է արդեն շուրջ 2 տարի, սակայն դեռեւս չի արժանացել միջազգային կառույցների հավանությանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հաշվարկներով, Հայաստանում գտնվող 700 ավելի կերպարվեստի գործիչների 15 տոկոսն է կարողանում ապրել իր արվեստով:
Մնջախաղի թատրոնների Լեոնիդ Ենգիբարյանի անվան միջազգային փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում:
Հեղինակների, հատկապես երգիչների, հեղինակային իրավունքները խախտվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ այլ երկրներում:
Հայ լավագույն դերասանուհիներից Գալյա Նովենցի մահվան բոթը ցնցել է շատ-շատերին։ Նա մեկ ամիս պառկած էր հիվանդանոցում, որտեղ եւ հուլիսի 22-ին վախճանվեց 75-ամյա հասակում։
Թատերախումբը, սակայն, պարապուրդի չի մատնվի։
Բեռնել ավելին