Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով կառուցված Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի հին, բայց արդեն նորոգված շենքը այսօրվանից իր դռները բացեց այցելուների առջեւ:
Հիմնանորոգումն իրականացվել է Արթուր Մեսչյանի նախագծով: Նրա նախագծով էլ անցյալ տարի այս օրը՝ Հայաստանի անկախության 20-ամյակին, բացվեց Մատենադարանի նոր, մեծ, ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցված մասնաշենքը:
Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Մատենադարան՝ ծանոթանալու հին մասնաշենքի նոր ցուցասրահներին եւ նոր ցուցադրությանը: Մինչ այդ կազմակերպված շրջայցի ընթացքում լրագրողները ծանոթացան նոր ցուցասրահներին:
Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը շեշտեց, որ վերանորոգումից հետո կտրուկ կավելանա այցելուների թիվը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այս մասնաշենքը միայն որպես թանգարանային մասնաշենք կգործի՞, Թամրազյանը պատասխանեց. - «Այդպես չէ, մենք այժմ մի դահլիճում ենք, որը ծառայելու է գիտաժողովների համար: Հին շենքում մենք պահպանել ենք լաբորատոր համակարգեր, որոշ աշխատասենյակներ եւ ստրատեգիական պահոցներ, քանի որ Մատենադարանի ֆոնդերը օր օրի աճում են եւ եթե ոչ վաղը, ապա մի քանի տարի հետո մենք այդ պահոցների կարիքն ունենալու ենք»:
Անդրադառնալով Մատենադարանի հին մասնաշենքի արտաքին տեսքին՝ Թամրազյանն ասաց, որ Մարկ Գրիգորյանի նախագծած կառույցը պահպանվել է, սակայն լիովին փոխվել է շենքի ներքին հարդարանքը:
«Եվ վերջապես այդ նախագիծը ստացել է իր նախնական հնչեղությունը. այստեղ կան դահլիճներ, որոնք նախատեսված են եղել ցուցադրությունների համար, բայց պայմաններից ելնելով՝ դարձել են գրադարանային պահոցներ: Կարելի է ասել Մարկ Գրիգորյանի մտահղացումը իրագործվել է՝ շնորհիվ Արթուր Մեսչյանի», - ասաց Մատենադարանի տնօրենը:
Մատենադարանը տարեցտարի հարստացնում է իր ֆոնդերը, միայն վերջին տարիներին 1500 նոր ձեռագիր մատյաններ են ձեռք բերել: Մատենադարանը ընդհանուր առմամբ 18 510 ձեռագիր ունի:
«Մեծարժեք ձեռագրեր ենք ձեռք բերել, շատ մեծ թանգարաններ չունեն նման հավաքածուներ: Հիմնականում բարեգործների միջոցով, օրինակ, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի միջոցով հազարից ավելի ձեռագրեր ենք ստացել: Մենք ունենք մեծ բարեգործներ, եւ հոսքը չի դադարում», - ասաց Թամրազյանը:
Դիտարկմանը, թե ճի՞շտ են այն պնդումները, որ Մատենադարանի հսկայական ժառանգության քիչ մասն է ուսումնասիրված, Թամրազյանը պատասխանեց. - «Մենք մի մեծ մատենաշար ենք իրագործում` «Մատենագիրք հայոց», որտեղ մտնում է ամբողջ գիտական գրականությունը` աստվածաբանական, փիլիսոփայական, արվեստաբանական, եւ դա կազմելու է 55 հատոր: Բայց նայելով այս հսկա ժառանգությանը` ես կարծում եմ, որ դա 70 հատորից պակաս չի լինի: Աշխարհի շատ քիչ ժողովուրդներ ունեն նման հարստություն: Մենք դա ներկայացնում ենք հայագիտության բոլոր սերունդների համար, որ վերաիմաստավորեն, վերընթերցեն մեր մեծ մատենագիրներին»:
Մատենադարանը արդեն իսկ հրատարակել է այդ մատենաշարի 15 հատորը, իսկ ամբողջ աշխատանքը նախատեսում են ավարտել 2050 թվականին: