Հեղինակների, հատկապես երգիչների, հեղինակային իրավունքները խախտվում են ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ այլ երկրներում: Սակայն Հայաստանում դրա պատճառը, ըստ հեղինակային իրավունքի պաշտպանությամբ զբաղվող «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության հիմնադիր տնօրեն Սուսաննա Ներսիսյանի, օրենսդրական բացերը չեն:
«Օրենսդրությունը ոլորտում բավականին հզոր է», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայհեղինակ»-ի տնօրենը: - «Ունենալով այս օրենսդրությունը` ե'ւ եվրոպական պետությունները, ե'ւ Միացյալ Նահանգները բավականին նվաճումների են հասել: Մենք այսօր ունենք հզոր օրենսդրություն, բայց… փաստորեն չի գործում»:
Նրա համոզմամբ, այս հարցում մեծ անելիք ունեն թե' իրավատերերը, ովքեր պետք է պայքարեն իրենց հեղինակային իրավունքների պաշտպանության համար, թե' իրավապահ մարմիններն ու դատարանները:
Իրավաբան Ստեփան Խզրթյանը համամիտ է, որ իրավական դաշտը «բավականին կայացած է, զարգացած է». - «Եվ պետք է դաշտ ստեղծել, որպեսզի այս իրավունքները հավուր պատշաճի իրականացվեն»:
Հարցին այլ կտրվածքով է մոտենում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Արման Աթոյանը. - «Այս խնդիրը միայն Հայաստանում չի առկա: Ամեն տեղ էլ ցանկացած օգտվող կարող է «Ֆեյսբուք»-ում շեյր անի, «Յու դյուբ»գցի ցանկացած վիդեո: Բայց այստեղ խաղի կանոնները փոխվում են այլ կերպ: Հիմա արդեն մարդիկ ոչ թե սպասում են դիսկ վաճառելուն, այլ իրենք են բիզնեսը տարել ինտերնետ: Արտասահմանյան երգիչները, ստեղծելով իրենց օֆիցիալ կանալները, ստեղծելով իրենց օֆիցիալ էջերը, այդ էջերում տեղադրում են գովազդներ»:
Սուսաննա Ներսիսյանը շեշտեց, որ իրենց հաջողվել է որոշակի արդյունքների հասնել:
«Մեր հիմնական նպատակը նա է, որ հեղինակը իրեն պաշտպանված զգա մեր տարածքում: Ընդ որում, նշանակություն չունի` հայ հեղինակը, թե արտասահմանցի», - հավելեց նա:
Հեղինակային իրավունքները հիմնականում խախտվում են հրատարակիչների կողմից, ինտերնետի միջոցով, համերգների ժամանակ, տեսահոլովակներում եւ բազմաթիվ այլ ձեւերով:
Խախտվում են ոչ միայն երգիչների հեղինակային իրավունքները, երբ նրանց ձայնասկավառակներն անօրինական կերպով հանվում են վաճառքի, տեղադրվում ինտերնետում, այլեւ հենց իրենք են խախտում այլ արվեստագետների հեղինակային իրավունքները:
Ամենաթարմ օրինակներից է հանրահայտ «Երեւան - Էրեբունի» երգի տեսահոլովակը Էմմի եւ ֆրանսահայ երգիչ Եսայու կատարմամբ: Այդ երգը, որը մեր մայրաքաղաքի հիմնն է, ստեղծվել է Երեւանի 2750-ամյակի կապակցությամբ 1968 թվականին: Երաժշտության հեղինակը Էդգար Հովհաննիսյանն է, խոսքինը` Պարույր Սեւակը: Իսկ տեսահոլովակում երեւում են միայն կատարողների անունները, աղավաղվել են Հովհաննիսյանի երաժշտությունը ու Սեւակի խոսքը` ֆրանսահայ երգչի արտաբերմամբ: