Ամռան ամիսներին, հատկապես` հուլիսի կեսերից մինչեւ օգոստոսի կեսերը, սովորաբար, մշակութային օջախները` համերգասրահները, թատրոնները, դադարեցնում են իրենց աշխատանքը, որպեսզի արվեստագետները թե՛ հանգստանան, թե՛ նախապատրաստվեն աշնանային թատերաշրջաններին։
Իսկ ահա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնը չի աշխատի ոչ միայն ամռան այս ամիսներին, այլեւ` մինչեւ հունվար, քանի որ սկսվում են թատրոնի բեմի հիմնանորոգման աշխատանքները, որ կատարելու է ավստրիական հանրահայտ ընկերություններից մեկը։
Ի դեպ, հենց նույն այդ ընկերությունն է, որ բոլորովին վերջերս իրականացրեց Մոսկվայի Մեծ թատրոնի հիմնանորոգումն ամբողջովին։
Օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Արդեն սկսել ենք աշխատանքները։ Մենք նախապատրաստում ենք մեր բեմը ավստրիական կողմին, որ գան եւ սկսեն։ [Սկսելու են] շատ շուտով։ Մենք արդեն հնարավոր բոլոր, ինչ պետք է ազատել` ազատում ենք բեմը, ինչ պետք է պահել` պահում ենք, տերիտորիան ազատում ենք, պատրաստում ենք իրենց թատրոն մտնելուն»։
Բայց թատրոնի բեմի հիմնանորոգումը չի նշանակում, որ թատերախումբը մատնվելու է պարապուրդի մինչեւ հունվար, հավաստիացնում է Կամո Հովհաննիսյանը. - «Մենք աշխատում ենք, մենք Հայաստանում` Երեւանում եւ շրջաններում, բոլոր հնարավոր բեմերը, որտեղ հնարավոր է` բալետային ներկայացում, որտեղ հնարավոր է` սիմֆոնիկ եւ այդպիսի համերգներով հանդես ենք գալու։ Օրինակ` ամսի 26-ին գնում ենք Վանաձոր` Վանաձորի Հովհաննես Աբելյանի թատրոնում բալետային ներկայացում պիտի ներկայացնենք»։
Իսկ անցած շաբաթ օրը` հուլիսի 21-ին էլ Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի եւ մենակատարների գալա համերգը։ Նույն օրը Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում հանդես եկավ թատրոնի բալետային խումբը։
«Այսինքն, ստեղծագործական խմբերը աշխատում են բնականոն աշխատանքով, որովհետեւ այնտեղ պարալիզացված չէ. մենք փորձասենյակները եւ այլն պահպանել ենք, պահպանում ենք, ուղղակի հիմա, բնականաբար, մեր բեմում ներկայացումներ եւ համերգներ չենք կարողանում ներկայացնել», - նշեց Կամո Հովհաննիսյանը։
Իսկ թե երբ Օպերային թատրոնը կբացի դռները հանդիսատեսի առաջ` այդ առնչությամբ թատրոնի տնօրենը ասաց. - «Ծանր աշխատանք է մեզ սպասում, որովհետեւ մեր ամբողջ բեմի վերազինումը վերաբերում է ե՛ւ ձայնային տեխնիկային, ե՛ւ լուսավորությանը, ե՛ւ բոլոր մեխանիկական եւ տեխնիկական աշխատանքներին` ամեն ինչ փոխվում է»։
Օպերային թատրոնի բեմի վերանորոգումը կարժենա 6 միլիոն դոլար։